Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում, մեծամասամբ քրդաբնակ Շեյխ Մակսուդի և Աշրաֆիյե թաղամասերում բռնկված շարունակվում են. բանակն ու «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» (SDF) միմյանց մեղադրում են քաղաքացիներին հրթիռակոծելու և նրանց ուղղությամբ կրակ բացելու մեջ: Հունվարի 6-ից բռնկված բախումների ալիքին զուգահեռ Թուրքիայում քրդերին ի աջակցություն ցույցեր են իրականացվում:
Մասնավորապես հունվարի 8-ին Թուրքիայում գործող «Ժողովրդավարական ուժերի հարթակի» կոչով Դիարբեքիրի «Koşuyolu Parkı Yaşam Hakkı Anıtı» հուշարձանի առաջ հազարավոր մարդիկ են հավաքվել: Վերջինս գտնվում է քրդաբնակ թաղամասերի մոտ:
Հավաքվածները «Ռոժավային (խմբ.՝ Սիրիայի հյուսիս-արևելք) տեր կանգնելը նշանակում է տեր լինել մարդկությանը» գրությամբ ցուցանակներով շրջել են քրդաբնակ թաղամասերով և վանկարկել՝ «Մարդասպան HTŞ, կեցցե՛ Շեյխ Մակսուդի պայքարը, Ջին-Ջիյան-Ազադի (քրդերեն՝ Jin Jiyan Azadi: Նշանակում է՝ կին, կյանք, ազատություն)»:
Հիշեցնենք, որ HTŞ-ն 2025-ին հաջողել էր հեղաշրջել Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադի կառավարությունը Դամասկոսում և վերահսկողություն սահմանել այլ քաղաքներում, ինչից հետո էլ Ահմեդ Ալ-Շարան դարձել էր Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավար:
Աղբյուր՝ BBC








