• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
10 Նոյեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Հարցումներ Թուրքիայում. «Ու՞մ կցանկանայիք տեսնել նախագահի պաշտոնում»

17:22, 02 Փետրվար 2026
- Հանրային, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայում գործող «ASAL» հետազոտական և խորհրդատվական ընկերությունը հրապարակել է 2026-ի հունվարին անցկացված սոցհարցման արդյունքները, որոնք վերաբերում են Թուրքիայի նախագահի թեկնածուներին։ Հարցման մասնակիցներին տրվել է «Ու՞մ կցանկանաք տեսնել Թուրքիայի ղեկավարի պաշտոնում» հարցը։

Ըստ հարցման արդյունքների՝ 23.2%-ը նշել է, որ Թուրքիայի ղեկավարի պաշտոնում կցանկանա տեսնել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար և երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Հարցվածների 14%-ը նշել է, որ ղեկավարի պաշտոնում կցանկանա տեսնել ընդդիմադիր գործիչ, քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ (ԺՀԿ-CHP), Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշին, 11.3%-ը այդ պաշտոնում ցանկանում է տեսնել «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ, Ստամբուլի ըննդիմադիր քաղաքապետ և ներկայումս անազատության մեջ գտնվող Էքրեմ Իմամօղլուին։ 6%-ն այդ պաշտոնում ցանկանում է տեսնել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշին, իսկ 5.9%-ը՝  «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Օզգյուր Օզելին։

Հարցվածքների 3.7%-ն այդ պաշտոնում ցանկանում է տեսնել թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևի՝ «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիին, 3.3%-ը՝ «İYİ» (Լավ) կուսակցության նախագահ Մուսավաթ Դերվիշօղլուն, իսկ 2.4%-ը՝ «Zafer» (Հաղթանակ) կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղին։

Աղբյուր՝ Haber7

Ենթաբաժնի վերջին լուրերը

Աշխատավարձերի գնողունակության վարկանիշում Թուրքիան 50-րդն է

09.11.2026

Ցանկում ներառված է 142 երկիր և գնողունակության համեմատության մեջ:

Cumhurbaşkanı Recep Tayyip Erdoğan, 28 yıl sonra Ermenistan işgalinden kurtarılan Dağlık Karabağın sembol şehri Şuşada Azerbaycan Cumhurbaşkanı İlham Aliyev tarafından resmi törenle karşılandı.

Kronos. «Էրդողանը գնաց Շուշի, Ալիևի դիրքորոշումը մեղմացավ, գալիս է Անթալիա»

09.11.2026

Թուրքական լրատվամիջոցը մեկնաբանել է Անկարայի և Բաքվի լարված հարաբերությունները։

Թուրքիայում հայկական եկեղեցու կողքին մզկիթ է կառուցվում

09.11.2026

Մարաթուկի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգվել ու բացվել է զբոսաշրջային այցերի համար։

Next Post

Թուրքիան և Ղազախստանը մտադիր են առևտրի ծավալը հասցնել 15 մլրդ դոլարի

8

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır