Թուրքիայի ու աֆրիկյան երկրների հարաբերությունները տարեցտարի զարգանում են։ Գործընկերային քաղաքականության շնորհիվ առաջընթաց է գրանցվել առևտրի, պաշտպանության, մշակույթի ու բազամթիվ այլ ոլորտներում։ 2002-ին Թուրքիայի ու Աֆրիկայի առևտրի ծավալը կազմել էր 4.3 մլրդ դոլար, իսկ 2025-ի վերջին հասել է 40 մլրդ դոլարի։
Թուրքիան և աֆրիկյան երկրներն ակտիվ համագործակցում են տնտեսական ոլորտում։ Աֆրիկա մայրցամաքում Թուրքիայի կատարած ներդրումները 2024-ին հասել են 10 մլրդ դոլարի։ Թուրք գործարարները կնքել են պայմանագրեր, որոնցով նախատեսվում է Աֆրիկա մայրցամաքում իրականացնել 2031 մեգանախագիծ։ Դրանց ընդհանուր արժեքը կկազմի 97 մլրդ դոլար։
Թուրքիան նաև մեծացրել է դիվանագիտական ակտիվությունն Աֆրիկայում։ Մասնավորապես 2002-ին թուրքական 12 դեսպանատուն կար Աֆրիկայում։ Այսօր այդ թիվը հասել է 44-ի։ Նման ակտիվություն է նկատվում նաև աֆրիկյան երկրների կողմից, որոնք ևս ավելացնում են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները Թուքրիայում։ Վերջերս Մոզամբիկը և Բոտսվանան որոշում են կայացրել դեսպանատներ բացել Թուրքիայում։
Աղբյուր՝ Yeni çağ









