• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
10 Նոյեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում

17:42, 13 Օգոստոս 2026
- Գլխավոր, Կրթական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի կրթության նախարարության տեսուչները ստուգումներ են սկսել Ստամբուլի հայկական դպրոցներում, որոնք առաջիկայում ընդգրկելու են նաև հունական ու հրեական կրթօջախները։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ տեսուչները դպրոցների տնօրինությանը հայտնել են, որ այլևս արգելվում է Հայաստանի քաղաքացի հանդիսացող աշակերտների ընդունելությունը, և առաջարկվել է նրանց տեղափոխել թուրքական պետական դպրոցներ։

Դեռևս 2012-ին ընդունված կանոնակարգի համաձայն՝ օտարերկրացի երեխաները, որպես «հյուրի կարգավիճակով աշակերտ», հնարավորություն ունեին սովորել ազգային փոքրամասնությունների դպրոցներում, թեև առանց ավարտական դիպլոմ ստանալու իրավունքի։ Շուրջ 14 տարի գործող այս պրակտիկայի հանկարծակի դադարեցման փորձը լուրջ մտահոգություն է առաջացրել հայ համայնքում և իրավապաշտպանների մոտ։

«Մարդու իրավունքների և ճնշվածների հետ համերաշխության ասոցիացիան» (MAZLUMDER) այժմ աշխատանքներ է իրականացնում Հայաստանի քաղաքացի հանդիսացող աշակերտների կրթության իրավունքի խախտումների ուղղությամբ։ «MAZLUMDER»-ը Թուրքիայում լույս տեսնող «Agos» հայկական շաբաթաթերթին փոխանցել է, որ փորձում է հանդիպումներ անցկացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, պատկան մարմինների և որոշումից տուժած ընտանիքների հետ:

Հատկանշական է համարվում այն, որ այս զարգացումները տեղի են ունենում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ֆոնին:

Աղբյուր՝ Agos

Ենթաբաժնի վերջին լուրերը

Աշխատավարձերի գնողունակության վարկանիշում Թուրքիան 50-րդն է

09.11.2026

Ցանկում ներառված է 142 երկիր և գնողունակության համեմատության մեջ:

Cumhurbaşkanı Recep Tayyip Erdoğan, 28 yıl sonra Ermenistan işgalinden kurtarılan Dağlık Karabağın sembol şehri Şuşada Azerbaycan Cumhurbaşkanı İlham Aliyev tarafından resmi törenle karşılandı.

Kronos. «Էրդողանը գնաց Շուշի, Ալիևի դիրքորոշումը մեղմացավ, գալիս է Անթալիա»

09.11.2026

Թուրքական լրատվամիջոցը մեկնաբանել է Անկարայի և Բաքվի լարված հարաբերությունները։

Թուրքիայում հայկական եկեղեցու կողքին մզկիթ է կառուցվում

09.11.2026

Մարաթուկի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգվել ու բացվել է զբոսաշրջային այցերի համար։

Next Post

Թուրքիայի իշխող ուժը սոցհարցումներում մնում է առաջատար

8

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır