• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
28 Սեպտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցների հարցում օրինակ է բերել Թուրքիային

12:22, 28 Սեպտեմբեր 2026
- Ռեգիոն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Իրանին տնտեսապես մեկուսացնելու արշավում ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն առանձնացրել է Թուրքիայի գործոնը։ Նախարարը շեշտել է, որ տարբեր երկրների հետ տարվող աշխատանքները սկսել են արդյունք տալ՝ որպես օրինակ նշելով Թուրքիայում ավիացիայի և բանկային ոլորտներում ձեռնարկված քայլերը։

Թուրքիան և Օմանը դադարեցրել են իրանական մասնավոր «Mahan Air» ավիաընկերության թռիչքները դեպի իրենց երկրներ։ Բեսենթը նաև պնդել է, որ Թուրքիայի և Միացյալ Արաբական Էմիրությունների խոշոր առևտրային բանկերը դադարեցրել են Իրանի հետ որոշ գործարքներ։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 8-ին Իրանի ավիացիոն ոլորտի դեմ պատժամիջոցների լայն փաթեթ էր կազմել, որի ցանկում ներառվել էին նաև Թուրքիայում գործող 3 ընկերություններ։ Վաշինգտոնը պնդել էր, որ այդ ընկերությունները տարբեր ոլորտներում աջակցություն են ցուցաբերել «Mahan Air»-ին։

Այնուհետև «Mahan Air»-ը հայտարարել էր, որ սեպտեմբերի 21-ից մինչև հետագա ծանուցումը դադարեցնում է իր չվերթները դեպի Ստամբուլ և Անկարա։ Վաշինգտոնը նախկինում պատժամիջոցների գործընթացում ներառել էր նաև Թուրքիայում գործող ֆինանսական և լոգիստիկ ընկերություններ, որոնք, ըստ ԱՄՆ-ի, կապեր են ունեցել Իրանի հետ։

Իսկ բանկային ոլորտում էլ Թուրքիայի Բանկային կարգավորման և վերահսկողության գործակալությունը (BDDK) չեղարկել է Իրանում գործող «Bank Mellat»-ի Ստամբուլի կենտրոնական մասնաճյուղի գործունեության թույլտվությունը։

Բեսենթը հայտարարել է, որ արշավը շարունակվելու է՝ նշելով, որ նպատակ կա ավելի սահմանափակել Իրանի միջազգային տնտեսական կապերը։

Աղբյուր՝ Dunya

Ենթաբաժնի վերջին լուրերը

Էրդողանը Արցախն անվանել է «ադրբեջանական հող»

28.09.2026

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները։

Հանդիպել են Թուրքիայի և Նախիջևանի սահմանային հանձնաժողովի պատվիրակությունները

25.09.2026

Կողմերը քննարկել են սահմանային անվտանգությանն առնչվող հարցեր։

ՌԴ-ի ու Թուրքիայի գյուղատնտեսական առևտրի ծավալը կազմել է 6 մլրդ դոլար

25.09.2026

Ռուսաստանը Թուրքիա է արտահանում հացահատիկ ու նավթամթերք, իսկ դրա դիմաց ստանում է միրգ-բանջարեղեն։

0

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır