• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
4 Նոյեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Թուրքական նոր զրահամեքենան հանձնվել է շահագործման

16:01, 04 Նոյեմբեր 2026
- Ռազմական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիական արտադրության NMS-L 4×4 թեթև զրահամեքենան առաջին անգամ ընդգրկվել է Թուրքիայի անվտանգության ուժերի սպառազինության մեջ։

Այս զրահամեքենան անվանվել է «YETİŞEN» (Յեթիշեն)՝ ի պատիվ Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների հետ բախման ժամանակ սպանված թուրք զինվորական Մուրաթ Քեմալ Յեթիշենի։

Այն նախագծվել է «Nurol Makina» ընկերության կողմից և համարվում է թեթև դասի զրահամեքենա՝ նախատեսված տակտիկական կարիքների համար։

Այն աչքի է ընկնում իր թեթևությամբ, մասշտաբավորվող բալիստիկ պաշտպանությամբ և մոդուլային դիզայնով։ NATO STANAG 4569 ստանդարտին համապատասխան՝ տարբեր մակարդակների հասցվող բալիստիկ պաշտպանությունը հնարավորություն է տալիս մեքենան հարմարեցնել սպառնալիքների տարբեր աստիճաններին և առաջադրանքների պահանջներին։

Լիովին անկախ կախոցների համակարգի շնորհիվ մեքենան ունի արտաճանապարհային տեղաշարժման բարձր կարողություն։ Այն նաև համալրված է ծակվելուց հետո ընթացքը շարունակելու հնարավորություն տվող անվադողերով և անվադողերում ճնշման կենտրոնացված կարգավորման համակարգով, ինչի շնորհիվ նախատեսված է տեղանքային բարդ պայմաններում գործելու համար։ Մինչև հինգ անձ տեղափոխելու տարողությամբ «ԵԹԻՇԵՆ»-ն ունի չորս կողային և մեկ հետևի դուռ, ինչը հեշտացնում է անձնակազմի մուտքն ու ելքը։

Մեքենայի կարևոր առանձնահատկություններից է նաև CH-47 տիպի ուղղաթիռներով կախված վիճակում տեղափոխվելու հնարավորությունը։ Այս հնարավորությունը, համապատասխան օպերատիվ պայմանների առկայության դեպքում, թույլ կտա մեքենան օդային ճանապարհով տեղափոխել տարբեր շրջաններ և ստորաբաժանումներին ավելի արագ հասցնել անհրաժեշտ վայրեր։

Զրահամեքենան նախագծվել է -32-ից մինչև +55 աստիճան կլիմայական պայմաններում աշխատելու համար։ Ընտրովի լրացուցիչ սարքավորումների շարքում են հեռակառավարվող զենքի կայանը, 360 աստիճանի տեսադաշտ ապահովող համակարգը, գիշերային տեսողության օժանդակ համակարգը և հրդեհաշիջման ավտոմատ համակարգերը։

Աղբյուր՝ Ermeni Haber

Ենթաբաժնի վերջին լուրերը

Ախուրիկի և Ղարիբջանյանի բնակիչները՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին

04.11.2026

Հայ և թուրք լրագրողներն անանուն հարցում են անցկացրել սահմանամերձ գյուղերում։

Թուրքիան և Ս․ Արաբիան մրցակցում են Սիրիայում ազդեցության համար

04.11.2026

Սիրիայում Անկարայի ներգրավվածությունն ունի տեխնիկական և ինստիտուցիոնալ բնույթ։

Թուրքիան՝ ՌԴ-ի՝ ԹՊԿ-ին միանալու հնարավորության մասին

04.11.2026

Իշխող «ԱԶԿ» կուսակցության փոխնախագահն անդրադարձել է ՌԴ-ի՝ ԹՊԿ-ին միանալու հնարավորությանը։

8

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır