• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
1 Մայիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրք գործիչը կիսվել է հայաստանյան տպավորություններով

12:54, 11 Նոյեմբեր 2025
- Քաղաքական, Գլխավոր, Հարցազրույց, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Երևանում նոյեմբերի 4-5-ին անցկացված «Orbeli 2025» միջազգային ֆորումին Թուրքիայից մասնակցած «TESPAM»-ի (Թուրքիայի Էներգետիկ Ռազմավարությունների և Քաղաքականությունների Հետազոտական Կենտրոն) նախագահ Օղուզհան Աքյեներն հարցազրույց է տվել «Ermeni Haber» գործակալությանը։ Մերձավոր Արևելքի Տեխնիկական համալսարանի նավթի և բնական գազի ինժեներիայի բաժնի շրջանավարտ Օղուզհան Աքյեները երկար տարիներ աշխատել է «TPAO»-ի (Թուրքական նավթային կորպորացիա) կազմում՝ մասնակցելով բազմաթիվ միջազգային ծրագրերի, ղեկավարել է Լիբիայի և Ադրբեջանի գրասենյակները։ Ակադեմիական ոլորտում էներգետիկայի տնտեսագիտություն և կառավարում ուղղությամբ շարունակելով իր դոկտորական ուսումնասիրությունները՝ Աքյեները, միաժամանակ լինելով «TESPAM»-ի նախագահը, էներգետիկ քաղաքականության, աշխարհաքաղաքական զարգացումների և գլոբալ էներգետիկ խնդիրների թեմայով առաջատար մասնագետներից է։ Բազմաթիվ գրքերով, հոդվածներով և աշխատություններով հայտնի Աքյեներն ակտիվ դեր ունի Թուրքիայի էներգետիկ ռազմավարությունների ձևավորման գործում։

– Առաջին անգամ եք գալիս Հայաստան։ Կկիսվե՞ք ձեր տպավորություններով և զգացողություններով։ Ի՞նչ կարող եք ասել միջոցառման մասին։

– Իրականում Հայաստան գալուց առաջ հարցրել էի մի քանի ընկերներիս, որոնք, իրենց ասելով, ճանաչում էին երկիրը։ Սակայն որոշ բացասական կարծիքներ էի ստացել։ Կարճատև այցիս ընթացքում համոզվեցի, որ առանց այցելելու ձևավորված այդ կանխակալ մոտեցումները իրականությանը չեն համապատասխանում։ Տեղում տեսա, որ Հայաստանը՝ իր մարդկանցով, փողոցներով, երաժշտությամբ, ուտեստներով, մշակութային բաղադրիչներով, բազմաթիվ ընդհանրություններ ունի Թուրքիայի հետ։ Ինձ օտար քաղաքում չէի զգում։ Էզանի (մուսուլմանական աղոթք) ձայնի բացակայությունից զատ, թվում էր՝ փողոցում հանդիպած շատերի հետ կարող եմ անմիջապես թուրքերեն խոսել։ Բացի այդ, Օրբելի կենտրոնի բազմաթիվ գործընկերների մաքուր թուրքերենը և նրանց անկեղծ վերաբերմունքը նույնպես ինձ ավելի ազատ զգալու պատճառ դարձան։ Ինչ վերաբերում է միջոցառմանը՝ տարբեր երկրներից մասնակիցների հավաքվելը և խաղաղությանը միտված արդյունավետ քաղաքացիական դիվանագիտության միջավայրի ձևավորումը, իմ կարծիքով, շատ արժեքավոր էր։ Կարծում եմ՝ միջոցառումն իր նպատակին հասավ։

– Հայաստան–Թուրքիա սահմանի բացումը Ձեր կարծիքով այս փուլում հեշտ իրականանալի՞ է, արդյո՞ք դա տեսնում եք որպես իրատեսական գործընթաց։

– Հայաստան-Թուրքիա սահմանը վաղ թե ուշ կբացվի։ Իհարկե, գործընթացում կարող են լինել որոշ տեխնիկական պահանջներ և գուցե քաղաքական ակնկալիքներ։ Բայց առաջին անգամ է, որ երեք երկրների ղեկավարները՝ ներառյալ Ադրբեջանը, կարողանում են հանդիպել նույն կետում։ Մյուս կողմից՝ սեղանի շուրջ հնչեցվող հայտարարություններից բացի, չպետք է մոռանանք սոցիալ-հոգեբանական այն գործոնը, որին առնչվում է խաղաղության գործընթացը. ժամանակին տարածաշրջանից դուրս որոշ դերակատարների կազմակերպած «կեղտոտ խաղերով» միմյանցից հեռացված հասարակությունների գրեթե 100 տարուց ավելի տևած տարանջատումը։ Ավելի քան 100 տարի տևած այդ բաժանումը կարճ ժամանակում հաղթահարելը հեշտ չէ։ Սակայն առաջին անգամ է, որ այս համատեքստում հույսերը այսքան ամրապնդված են։ Սա, անկասկած, հեշտ չի լինելու։ Բայց քայլ առ քայլ, քանի դեռ Թուրքիայում նախագահը Էրդողանն է, Ադրբեջանում՝ նախագահը Ալիևն է, իսկ Հայաստանում՝ վարչապետը Փաշինյանն է, պատերազմի վրա հույս դրած ուժերի «հացի վրա այլևս կարագ չի քսվի»։ Դրան կհաջորդի սահմանային անցակետերի փուլային բացումը։ Հուսով եմ հենց այս գործընթացում հարաբերությունները նորից կկարգավորվեն, և հազարամյակներով նույն աշխարհագրությունում միասին ապրած հասարակությունները կրկին կհամագործակցեն։

– Գիտենք, որ հատկապես էներգետիկայի ոլորտում եք աշխատում։ Ձեր կարծիքով՝ սահմանների բացումը երկու երկրների համար այդ ոլորտում ինչպիսի՞ հնարավորություններ և հեռանկարներ կստեղծի։

– Էներգետիկ ոլորտում կարելի է խոսել բազմաթիվ հնարավորությունների մասին։ Նախ՝ խաղաղության հաստատումը կբարելավի լոգիստիկ կարողությունները և դրան առնչվող ներդրումները։ Ներդրումների մուտքը կնպաստի զարգացմանն ու բարեկեցությանը։ Էներգետիկայում՝ սկսած վերականգնվող աղբյուրներից մինչև նավթ ու բնական գազ, տրանզիտ նախագծերից մինչև ինտեգրված առևտրային կենտրոնների ձևավորում, հնարավորությունների լայն շրջանակ կա։ Մասնավորապես՝ թյուրքական աշխարհագրական տարածքում գտնվող նավթի, գազի և հազվագյուտ տարրերի պաշարների՝ ձևավորվելիք «խաղաղության միջանցքով» փոխադրումը կփոխի գեոպոլիտիկ բալանսը և կնշանակի փոխադարձ շահ բոլոր առնչվող երկրների համար։

Աղբյուր՝ Ermeni Haber
Հեղինակ՝ Գևորգ Կալլոշյան

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքական ԶԼՄ-ների անդրադարձը՝ Էրդողանի հնարավոր մասնակցությանը Երևանում կայանալիք գագաթնաժողովին

30.04.2026

Լրատվամիջոցները նշում են, որ Էրդողանի չմասնակցելու դեպքում Թուրքիան այլ մակարդակով ներկայացված չի լինի;

ԱՄՆ միջամտությամբ ազատ է արձակվել Թուրքիայում ձերբակալված Իսրայելի նախկին զինծառայողը

30.04.2026

Ջեսիկա Բախարը միաժամանակ Թուրքիայի և Իսրայելի քաղաքացի է:

Զեկույց. Թուրքիայում աղքատության և սովի շեմն աճում է

30.04.2026

4 հոգուց բաղկացած ընտանիքի նվազագույն կարիքները հոգալու համար անհրաժեշտ է 2.493$:

Next Post
Turkish President Recep Tayyip Erdogan (R) and Syria's interim president Ahmed al-Sharaa shake hands during a joint press conference following their meeting at the Presidential Palace in Ankara, on February 4, 2025. Syria's interim president is in Turkey for talks with the country's leader after flying in from Saudi Arabia, where he was seeking help from wealthy Gulf countries to finance the reconstruction of his war-ravaged nation and revive its economy, as part of his second international trip since ousting the former Syrian president. (Photo by OZAN KOSE / AFP)

Դոնալդ Թրամփ. «Ալ-Շարան շատ լավ լեզու է գտնում Էրդողանի հետ»

58

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Գլխավոր

Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնումը` Հայաստանի և Թուրքիայի օրակարգում

28.04.2026

Ամենաշատ ընթերցվածները

ztr

Թուրք պատմաբան. «Հայոց ցեղասպանությունը ժխտելն ուղղակի անամոթություն է»

24.04.2026
Միջազգային

Թուրքիան հրաժարվել է բացել իր օդային տարածքը Իսրայելի նախագահի ինքնաթիռի համար

28.04.2026
Գլխավոր

Թուրքական ԶԼՄ-ների անդրադարձը՝ Էրդողանի հնարավոր մասնակցությանը Երևանում կայանալիք գագաթնաժողովին

30.04.2026
Ցեղասպանություն

Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն. «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը»

24.04.2026

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır