• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
26 Նոյեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Թուրքիան կգումարի ազգային անվտանգության խորհրդի նիստ

13:14, 26 Նոյեմբեր 2026
- Քաղաքական
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) նիստ կանցկացնի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։ Օրակարգում ընդգրկված են «Առանց ահաբեկչության Թուրքիայի» գործընթացը, Լիբիայի հետ դիվանագիտական հարաբերությունները, Արևելյան Միջերկրականում անվտանգության հարցերը, ինչպես նաև Գազայի և Եմենի շուրջ զարգացումները։

Իշխանամերձ «Sabah» թերթի հաղորդմամբ՝ կքննարկվեն Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինաթափման գործընթացում արձանագրված առաջընթացները։ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության և զինված ուժերի կողմից գործընթացին հետևելու և իրականացվող աշխատանքների վերաբերյալ զեկույց կներկայացվի խորհրդին, որից հետո կգնահատվեն ձեռք բերված արդյունքներն ու հետագա քայլերը։

Օրակարգում է նաև Լիբիայի հետ հարաբերությունների հարցը։ Նիստում կքննարկվեն Թուրքիայի և Լիբիայի միջև 2019 թ. ստորագրված ծովային գոտիների սահմանազատման համաձայնագրի վավերացումից հետո իրականացվող դիվանագիտական շփումները։ Անդրադարձ կկատարվի նաև Թուրքիայի՝ «Միասնական Լիբիա» քաղաքականության շրջանակում տարվող բանակցություններին, ինչպես նաև Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովերում Թուրքիայի ու Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Ինքնահռչակ Հանրապետության իրավունքների պաշտպանությանն ուղղված հնարավոր քայլերին։

Խորհրդի քննարկումների շրջանակում կանդրադառնան նաև Եմենում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ հութիների հարձակումների՝ Սաուդյան Արաբիայի և տարածաշրջանային անվտանգության վրա ունեցած ազդեցությանը։ Կքննարկվեն նաև Մեքքայի համաձայնագրի շրջանակում տարածաշրջանի երկրների հետ ռազմական համագործակցության հնարավորությունները։

Նիստի ընթացքում կքննարկվի նաև Գազայի հատվածում հրադադարի խախտումների հարցը, ինչպես նաև մարդասիրական օգնության մուտքի ապահովման շուրջ ստեղծված իրավիճակը։

Աղբյուր՝ Cumhuriyet

Tags: Ազգային անվտանգության խորհուրդԷրդողանԹուրքիա

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայում քննարկվում է արտահերթ ընտրությունների հնարավորությունը

25.11.2026

Կուսակցական կուլիսներում քննարկվում է երկու առանցքային սցենար:

X-ը վերականգնել է Էրդողանի գրառման տակ դատարանի որոշմամբ հեռացված նշումը

24.11.2026

Էրդողանը հայտարարել էր, որ իր կուսակցությունը 24 տարի թուրքական քաղաքականության «գլխավոր ըմբիշն» է։

CNN Türk-ը՝ Հայաստանի նոր սահմանադրության քննարկումների մասին

20.11.2026

Ըստ թուրքական ԶԼՄ-ի՝ «Արևմտյան Հայաստան» ձևակերպումը Թուրքիայում ընկալվում է որպես տարածքային հավակնություն։

9

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır