Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է տվյալներ 2025-ի հոկտեմբերին Թուրքիայում բնակարանների առքուվաճառքի վերաբերյալ։ Մասնավորապես նշվում է, որ Թուրքիայում միայն հոկտեմբերին գնվել է ավելի քան 164.000 տուն։ Բնակարանների վաճառքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.5%-ով։ Ամենաշատ տները վաճառվել են Ստամբուլում (26.305) Անկարայում (14.681) և Իզմիրում (8.678), իսկ ամենաքիչը` Արդահանում (86), Բայբուրթում (135) և Թունջելիում (Դերսիմ – 143)։
Օտարերկրացիները ևս բնակարաններ են ձեռք բերել Թուրքիայից։ Հոկտեմբերին ամենաշատ տները ձեռք են բերվել Ռուսաստանից (315), Գերմանիայից (191) ու Իրանից (172)։ Վերոնշյալ երկրների քաղաքացիները տներ են ձեռք բերել Անթալիայում, Ստամբուլում և Մերսինում։
Աղբյուր՝ Cumhuriyet










