Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Սելահաթթին Դեմիրթաշի նկատմամբ նոր դատական գործ է բացվել։
Նշվում է, որ հերթական դատական գործը բացվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) այն որոշման ֆոնին, ըստ որի՝ 9 տարի ի վեր կալանքի տակ գտնվող Դեմիրթաշի իրավունքները խախտվել են և ավելին, տարբեր հայտարարություններ էին արվում, որ վերջինս շուտով ազատ է արձակվելու։
Ըստ նոր դատական գործի՝ դատախազությունը Դեմիրթաշին մեղադրել է Մերսին և Դիարբեքիր նահանգներում ունեցած որոշ ելույթների ընթացքում նախագահին վիրավորանք հասցնելու մեջ։ Նշվում է, որ դատարանն ընդունել է այս պահանջը, սակայն մերժել մյուսը՝ Դեմիրթաշի Անակարայում և Մարդինում արած հայտարարությունների վերաբերյալ եղած պահանջը։
Պետությունը ներկայացնող դատախազը պահանջել է Դեմիրթաշին Թուրքիայի նախագահին շղթայական կերպով վիրավորելու համար ազատազրկել մինչև 1 տարի 3 ամսի 7 օր։
Աղբյուր՝ Artı Gerçek









