• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
14 Ապրիլ 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիայում «ԻՊ»-ի դեմ իրականացվող գործողության ընթացքում 7 ոստիկան է վիրավորվել

12:01, 29 Դեկտեմբեր 2025
- Իրավական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի Յալովա նահանգում «Իսլամական պետություն» (ԻՊ – DEAŞ) ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացված հատուկ գործողության ընթացքում զինված դիմադրություն է ցուցաբերվել ոստիկանությանը։ Տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է 7 ոստիկան։ Վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Ըստ թուրքական աղբյուրների՝ գործողությունը իրականացվել է Յալովայի նահանգային ոստիկանության կողմից՝ նահանգի կենտրոնին ենթակա Էլմալըք գյուղ տանող ճանապարհին գտնվող բնակելի տներից մեկում։ Գործողության ընթացքում կասկածյալները կրակ են բացել իրավապահների ուղղությամբ, ինչի արդյունքում առաջացել է փոխհրաձգություն։

Գործողությանը աջակցություն են ցուցաբերել նաև Բուրսայից ժամանած հատուկ նշանակության ոստիկանության ստորաբաժանումները։ Տարածքում ձեռնարկվել են անվտանգային միջոցառումներ, գործողությունը դեռևս շարունակվում է։

Յալովայի նահանգապետարանը հայտնել է, որ փոխհրաձգության տարածքում գտնվող 5 դպրոցում դեկտեմբերի դասերը ժամանակավորապես դադարեցվել են։ Բացի այդ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարածքում անջատվել են էլեկտրականությունն ու գազամատակարարումը, իսկ քաղաքացիական անձանց և տրանսպորտային միջոցների մուտքը արգելվել է։

«Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդ»-ն էլ (RTÜK) հայտարարել է Յալովայում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ ժամանակավոր հրապարակումների արգելքի մասին։ «RTÜK»-ի հայտարարության համաձայն՝ մեդիա հարթակները պարտավոր են սահմանափակվել բացառապես պաշտոնական մարմինների տարածած տեղեկատվությամբ և զերծ մնալ չհաստատված տեղեկությունների հրապարակումից։

Աղբյուր՝ Trt Haber

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայի ամենահարուստ մարդու կարողությունը 5.3 մլրդ դոլար է

14.04.2026

Ըստ Forbes-ի՝ այժմ Թուրքիայի ամենահարուստ մարդը Ջեմիլ Քազանջն է՝ «Kazancı Holding»-ի նախագահի որդին:

Ստամբուլում աշխատանք գտնելու հնարավորությունները նվազում են

14.04.2026

Սոցհարցման մասնակիցների 44.2%-ը նշել է, որ հույս չունի աշխատանք գտնելու, իսկ 25.6%-ը չի կողմնորոշվել։

Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Իրան

14.04.2026

Թուրքիայի Կարմիր մահիկի ներկայացուցիչները նշել են, որ անհրաժեշտության դեպքում նման աջակցությունը կարող է շարունակվել։

Next Post

Էրդողանի ուղերձը մուսուլման ամերիկացիների միության համագումարին

57

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Ֆոտո

Թուրքիայից 4 գյուղ առաջադրվել է աշխարհի լավագույն զբոսաշրջային գյուղ անվանակարգում

09.04.2026

Ամենաշատ ընթերցվածները

Ռեգիոն

Իրանի նախագահ. «Գնահատում ենք Թուրքիայի դիրքորոշումը պատերազմի ընթացքում»

10.04.2026
Տեսանյութ

Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում

14.04.2026
Հանրային

Թուրքիայի ամենաշատ ու ամենաքիչ հայհոյող նահանգները

10.04.2026
Քաղաքական

Թուրքիան չի բացառում Հարավային Կովկասում համագործակցության մեխանիզմի ստեղծումը

10.04.2026

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır