Պոլսո հայոց պատրարքարանը թանկացումներ է իրականացրել հուղարկավորության, ամուսնության, կնունքի և հոգևոր պատարագի արժեքներում: Ըստ պատրիարքարանի համապատասխան հայտարարության՝ դրանք թանկացել են 50 տոկոսով:
Հունվարի 1-ին ընդունված նոր գնացուցակի վերաբերյալ պատրարքարանը գրել է հետևյալը. «Թարմացումների աշխատանքում համայնքի անդամների սպասելիքները գնահատվել են պատրիարքարանի բյուջեի և մեր ծառայողների կարիքների հետ միասին: Հաշվի առնելով գնաճի պայմանները, որում այժմ գտնվում ենք, 50 տոկոսով թանկացում է իրականացվել»:
Նշվել է նաև, որ որոշում է կայացվել պատրիարքարանի համար մասնաբաժին չգանձել, եթե կնունքը և հուղարկավորությունը իրականացվի 1, իսկ ամուսնությունը 2 հոգևոր ծառայողի կողմից, ինչպես նաև եթե եկեղեցում զարդարանքներ չարվեն:
Աղբյուր՝ Agos









