• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
20 Սեպտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Քուրդ ընդդիմադիր. «Թո՛ղ Թուրքիան դառնա Սիրիայի երաշխավոր երկիրը»

11:11, 16 Հունվար 2026
- Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» (DEM) կուսակցության համանախագահ, ազգությամբ քուրդ քաղաքական գործիչ Թունջեր Բաքըրհանը հայտարարել է, որ Սիրիայում ապրող քրդերի համար անհրաժեշտ է ապահով և կայուն միջավայր, իսկ Թուրքիան կարող է հանդես գալ որպես այդ գործընթացի երաշխավոր երկիր։

Բաքըրհանը այս մասին ասել է «Sözcü» հեռուստաընկերության եթերում՝ անդրադառնալով Սիրիայի ուղղությամբ Թուրքիայի քաղաքականությանը, Սիրիայում շարունակվող հակամարտություններին և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDG) գործողություններին:

Անդրադառնալով թուրք-քրդական լարվածություններին՝ նա հիշեցրել է, որ 1924 թվականին, երբ հնչել է «մենք բոլորս թուրք ենք» ձևակերպումը, որոշ շրջանակներ արձագանքել են՝ ասելով «մենք մուսուլման ենք», և հենց այդ պահից էլ, ըստ նրա, սկսել են խորքային խնդիրները։ «Իրականում քրդերը երբեք թուրքերի դեմ չեն կանգնել, չեն պատերազմել նրանց դեմ»,- նշել է Բաքըրհանը։

«DEM»-ի ազգությամբ քուրդ համանախագահը հիշեցնելով, որ 3 անգամ ազատազրկվել է, ասել է. «Արդյո՞ք կարելի է իրեն համարել բանտ «սիրող» մարդ։ Ամենից շատ ես եմ ցանկանում լուծում և ժողովրդավարություն։ Ուզում եմ երեխաներիս հետ խաղաղ ապրել, գիշերը հանգիստ քնել՝ առանց վախի, որ առավոտյան ժամը չորսին դուռս կթակեն»:

Բաքըրհանը ընդգծել է, որ չի ցանկանում լինել խորհրդարանում այնպիսի պատգամավոր, ում վրա մատ են թափ տալիս կամ ում նկատմամբ մշտական ճնշում է գործադրվում։ «Մենք գլուխներս հացի հերթի տա՞կ ենք դրել։ Այս խնդիրը այնքան էլ բարդ չէ»,- հավելել է նա։

Եզրափակելով՝ համանախագահը շեշտել է. «Քրդերը այնտեղ պետք է ապրեն անվտանգ պայմաններում։ Թուրքիան թո՛ղ դառնա այդ գործընթացի երաշխավոր երկիրը»։

Աղբյուր՝ Rudaw

Ենթաբաժնի վերջին լուրերը

Շիրղոլամի. «Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»

18.09.2026

Հայաստանում Իրանի դեսպանը խոսել է «TRIPP»-ից և թուրք-իրանական հարաբերություններից։

Թուրքիայում քննում են «Գայլերի հովիտ» սերիալում «Էրդողան» տապանաքարի դրվագը

18.09.2026

Սցենարիստը հերքել է տապանաքարի միջոցով Էրդողանի ընտանիքին ինչ-որ ազդակ փոխանցելու մեղադրանքները։

Cumhurbaşkanı ve AK Parti Genel Başkanı Recep Tayyip Erdoğan, Aydın mitingine katılarak bir konuşma yaptı.

Էրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածու

18.09.2026

Համապետական ընտրությունները Թուրքիայում անցկացվելու են 2028 թվականին։

Next Post

Թուրքիան Իրանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել փողոց դուրս չգալ

76

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır