• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
8 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիայում 116 տարի անց վերահրատարակվել է Գրիգոր Զոհրապի «Քրեական իրավունք» աշխատությունը

19:29, 17 Փետրվար 2026
- Մշակույթ, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Օսմանյան շրջանի հայտնի արևմտահայ իրավաբան, գրող և քաղաքական գործիչ Գրիգոր Զոհրապի 1909 թվականին հրատարակված «Hukuk-ı Ceza» (Քրեական իրավունք) աշխատությունը 116 տարի անց վերահրատարակվել է։ Գիրքը համարվում է օսմանյան-թուրքական քրեական իրավունքի հիմնարար աշխատություններից մեկը։

Զոհրապը (1861–1915) Երկրորդ սահմանադրական շրջանից հետո դասավանդել է Ստամբուլի իրավաբանական ֆակուլտետում և միաժամանակ եղել է Օսմանյան խորհրդարանի՝ Մեջլիս-ի Մեբուսանի Ստամբուլի պատգամավոր։ Նրա դասախոսությունների հիման վրա կազմված աշխատությունը ոչ միայն ուսումնական ձեռնարկ է, այլև կարևոր աղբյուր՝ ժամանակակից թուրքական քրեական իրավունքի ձևավորման գործընթացը հասկանալու համար։

Զոհրապը դեռևս 1891 թվականին հանդես էր գալիս պաշտպանական իրավունքի ամրապնդման օգտին՝ շեշտելով, որ մեղադրյալը չպետք է դատվի առանց փաստաբանի, իսկ նման հնարավորություն չունեցողներին պետությունը պետք է տրամադրի անվճար պաշտպան։ Նա նաև զգուշացնում էր, որ դատավորների վերահսկողությունից դուրս գործող լիազորությունները կարող են վտանգել արդար դատաքննությունը։

1906 թվականին սուլթան Աբդուլհամիդ II-ի օրոք Զոհրապին արգելվել է զբաղվել փաստաբանական գործունեությամբ, ինչից հետո նա մեկնել է Փարիզ։ 1908 թվականի սահմանադրության վերականգնումից հետո վերադարձել է Ստամբուլ և վերսկսել դասավանդումը։ 1909-ին նրա դասախոսությունները հրատարակվել են որպես 281 էջանոց աշխատություն՝ բաղկացած վեց հիմնական բաժիններից։

Գրքի նոր՝ 2025 թվականի հրատարակությունը պատրաստվել է թուրք փաստաբան Թուղայ Այդընի կողմից և լույս է տեսել «On İki Levha Yayıncılık» հրատարակչության կողմից՝ ակադեմիական շրջանակների մասնակցությամբ։ Գրքի անոտացիայում ընդգծվում է, որ «Hukuk-ı Ceza»-ն ժամանակակից թուրքական քրեական իրավունքի ձևավորման հիմնարար տեքստերից է։

Վերահրատարակությամբ Զոհրապի իրավագիտական ժառանգությունը կրկին հասանելի է դարձել հետազոտողների և իրավաբանների համար՝ բացելով նոր քննարկումների հնարավորություն թե՛ իրավունքի, թե՛ մտավոր պատմության ոլորտներում։

Աղբյուր՝ agos.com.tr

Ենթաբաժնի վերջին լուրերը

ԱՄՆ-ն կչեղարկի Թուրքիայի դեմ պատժամիջոցները

08.07.2026

Դոնալդ Թրամփը հայտարարել է Թուրքիայի դեմ CAATSA պատժամիջոցների չեղրակման մասին:

Թրամփ. «Չէի մասնակցի գագաթնաժողովին, եթե Էրդողանը չլիներ»

07.07.2026

Ըստ Թրամփի՝ Էրդողանի հետ հիանալի քիմիա են ունեցել սկզբից ի վեր ու շատ լավ հարաբերություններ ունեն։

Թուրքիայի փոխնախագահն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը

07.07.2026

Յըլմազը նշել է, որ Թրամփն ու Էրդողանը կքննարկեն նաև Հարավային Կովկասի հարցը։

Next Post

Ֆրանսիական ընկերությունները Թուրքիայում 5 մլրդ եվրոյի ներդրումներ կանեն

66

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır