• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
30 Ապրիլ 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին

15:25, 06 Ապրիլ 2026
- Գլխավոր, Ցեղասպանություն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Դիարբեքիրի գլխավոր դատախազությունը դատական հայց էր ներկայացրել Մերձավոր Արևելքի կինոակադեմիայի ասոցիացիայի նախկին փոխնախագահ և կինոգործիչ Ռոջհիլաթ Աքսոյի դեմ։ Պատճառն այն էր, որ վերջինս Դիարբեքիրում ցուցադրել էր «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը, որը ներկայացնում է 1915-ի Հայոց ցեղասպանությունը վերապրած հայուհի Ավրորա Մարդիգանյանի պատմությունը:

Կինոգործիչի դեմ ընթացող դատավարության հիմքում Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներն էին։ Նշվել է, որ Աքսոյը պետք է պատժվի «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովին, Թուրքիայի Հանրապետության կառավարությանը և պետության դատական ​​​​մարմիններին հրապարակայնորեն վիրավորելու» համար։ Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ դատական հայցը նրա դեմ է, քանի որ նա է դիմում ներկայացրել հիշյալ ֆիլմի ցուցադրությունը կազմակերպելու համար։

Ապրիլի 6-ին Դիարբեքիրի առաջին ատյանի քրեական դատարանում տեղի է ունեցել Ռոջհիլաթ Աքսոյի գործով 2-րդ դատական ​​նիստը։ Հոծ բազմության պատճառով նիստը սկսվել է 30 րոպե ուշացումով։ Հետաքննությունից հետո կազմված մեղադրական եզրակացության մեջ նշվում էր, որ ֆիլմը 1915 թվականի իրադարձությունները պատկերել է որպես ցեղասպանություն, իսկ հայերին՝ անմարդկային վերաբերմունքի զոհ։ Աքսոյի փաստաբան Ֆըրաթ Յըլդըզը հայնել է, որ իրենք համաձայն չեն վերոնշյալ կարծիքի հետ և խնդրել է իր պաշտպանյալի արդարացումը։ Ըստ նրա՝ նման դատավարությունները սահմանափակում են խոսքի ազատությունը և ճնշում գործադրում արվեստի վրա։

Փաստաբանը նաև նշել է, որ իր պաշտպանյալը ֆիլմի ռեժիսորը չէ, այլ միայն մասնակցել է ցուցադրության գործընթացին։ Դրա հետ մեկտեղ հավելել է, որ նույնիսկ եթե նա լիներ ռեժիսորը, մեկ է, դա պետք է դիտարկել խոսքի ազատության շրջանակներում:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի նախադեպեր այս հարցի վերաբերյալ: Կան որոշումներ, որոնցով անհատներ և հաստատություններ, այդ թվում՝ Դիարբեքիրի փաստաբանական ասոցիացիան, որոնք հետապնդվել էին 1915 թվականի իրադարձությունների մասին տեղեկատվություն տարածելու մեջ, արդարացվել են»,- նշել է նա:

Վերոնշյալ փաստարկներից հետո դատարանն արդարացրել է Ռոջհիլաթ Աքսոյին։

Աղբյուր՝ Bianet.org

Ենթաբաժնի վերջին լուրերը

ԱՄՆ միջամտությամբ ազատ է արձակվել Թուրքիայում ձերբակալված Իսրայելի նախկին զինծառայողը

30.04.2026

Ջեսիկա Բախարը միաժամանակ Թուրքիայի և Իսրայելի քաղաքացի է:

Զեկույց. Թուրքիայում աղքատության և սովի շեմն աճում է

30.04.2026

4 հոգուց բաղկացած ընտանիքի նվազագույն կարիքները հոգալու համար անհրաժեշտ է 2.493$:

Բուլղարիան, Հունաստանը և Թուրքիան քննարկել են սահմանային անվտանգության հարցեր

30.04.2026

Աթենքում հանդիպել են 3 երկրների ներքին գործերի նախարարները:

Next Post

Էրդողանի խոսքով՝ արտահերթ ընտրությունների հարց օրակարգում չկա

58

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Գլխավոր

Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնումը` Հայաստանի և Թուրքիայի օրակարգում

28.04.2026

Ամենաշատ ընթերցվածները

ztr

Թուրք պատմաբան. «Հայոց ցեղասպանությունը ժխտելն ուղղակի անամոթություն է»

24.04.2026
Հոդված

Հայ երեխաները Հայոց ցեղասպանության տարիներին․ տառապանք և հերոսություն

24.04.2026
ztr

Էրդողանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

24.04.2026
Ցեղասպանություն

Թուրքիայի «Մարդու իրավունքների միություն». Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր

24.04.2026

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır