Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի վարչապետ Պետեր Մագյարի հետ: Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ օրակարգում է եղել երկկողմ հարաբերությունների տեսլականին, ինչպես նաև տարածաշրջանին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև համաշխարհային զարգացումներին:
Էրդողանը, երկկողմ հարաբերությունները որակելով ամուր, հույս է հայտնել, որ երկու պետությունների միջև թե՛ երկկողմ մակարդում և թե՛ միջազգային հարթակներում առկա համագործակցությունն ապագայում էլ ավելի է խորանալու: Բացի այդ, վերջինս ընդգծել է, որ ինքն անձամբ ցանկանում է Թուրքիայի և Հունգարիայի միջև ձևավորված ռազմավարական գործընկերությունն էլ ավելի խորացնել:
Աղբյուր՝ Trt Haber
Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո է
ԵՄ-ն Թուրքիայի ամենախոշոր առևտրային գործընկերն է, իսկ Թուրքիան՝ ԵՄ 5-րդ խոշորագույն գործընկերը։





