Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է բրիտանական «The Telegraph» թերթում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ հրապարակված տեղեկությունը: Հայտարարության մեջ նշվում է, որ «Էրդողանին վերագրվող խոսքերն անհիմն են ու խեղաթյուրում են Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը»:
Նշենք, որ բրիտանական թերթը գրել էր, թե Էրդողանը հայտարարել է, որ Իրանի կամ Լիբանանի վրա հնարավոր որևէ հարձակում դիտարկելու է որպես «հարձակում Թուրքիայի վրա»: Անկարայի արձագանքից հետո համապատասխան լուրը հեռացվել է թերթի բոլոր հարթակներից, իսկ խմբագիրը ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար:
Աղբյուր՝ Sde Org
Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո է
ԵՄ-ն Թուրքիայի ամենախոշոր առևտրային գործընկերն է, իսկ Թուրքիան՝ ԵՄ 5-րդ խոշորագույն գործընկերը։





