Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) գլխավոր քարտուղար Մաթիաս Քորմանին:
Հանդիպումն անցել է փակ ձևաչափով: Դրան ներկա է գտնվել Թուրքիայի աշխատանքի և սոցիալական անվտանգության նախարար Վեդաթ Ըշըքհանը և կրթության նախարար Յուսուֆ Թեքինը:
Հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Աղբյուր՝ Trt Haber








