«Digital 2027 Global Overview» զեկույցի համաձայն՝ Թուրքիայում ինտերնետից օգտվողները սոցիալական ցանցերում և կարճ տեսանյութեր դիտելու վրա շաբաթական միջինում ծախսում են 26 ժամ 18 րոպե։ Սա շուրջ 7 ժամով գերազանցում է համաշխարհային միջինը։
Միայն սոցցանցերի գրառումներին և գովազդին Թուրքիայում շաբաթական հատկացվում է 18 ժամ 57 րոպե, աշխարհում՝ 14 ժամ 19 րոպե։
Առցանց մեդիայի (սոցցանցեր, տեսանյութեր, նորություններ, փոդքասթեր, երաժշտություն, առցանց հեռուստատեսություն) ընդհանուր սպառումը Թուրքիայում շաբաթական 43 ժամ 28 րոպե է, աշխարհում՝ 34 ժամ 16 րոպե։
Զեկույցում նշվում է նաև, որ Թուրքիայում 15-64 տարեկան բնակչության 18.9%-ն ակտիվորեն օգտագործում է գեներատիվ արհեստական բանականության գործիքներ։ Ակտիվ օգտատերերի 50.7%-ը դրանք կիրառում է տեղեկատվություն փնտրելու, իսկ 34.6%-ը՝ խորհրդատվություն ստանալու նպատակով։
Աղբյուր՝ TRT Haber




