Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին հայտարարել է, որ նոյեմբերի 9-ից 20-ը Անթալիայում կկայանա ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովը (COP31)։ Միջազգային այդ միջոցառման անվտանգությունն ապահովելու համար, ըստ նախարարի, ներգրավվելու է 26.000 աշխատակից։
Նախարար Չիֆթչին լրագրողներին նաև հատնել է, որ COP31-ի շրջանակներում սպասվում է շուրջ 100 պետության ղեկավարի, մոտ 400 նախարարի և մոտ 20.000 պատվիրակի մասնակցություն։ Օրական այցելուների թիվը նախատեսվում է 100.000։
Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման վարչությունը (AFAD) կներգրավի 15 մեքենա և 120 աշխատակից, իսկ առողջապահության նախարարությունը՝ 110 շտապօգնության մեքենա և 300 բուժաշխատող։
Չիֆթչին նաև նշել է, որ ցույցերին թույլտվություն տալու իրավասությունը ներքին գործերի նախարարությունից փոխանցվել է Անթալիայի նահանգապետարանին։ Դիմումները կընդունվեն էլեկտրոնային համակարգով, իսկ ցույցերի վայրերն ու անվտանգության միջոցառումները կորոշի նահանգապետարանը։
Նախարարն հիշեցրել է, որ հուլիսին Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը անցել է առանց խնդիրների։
Աղբյուր՝ TRT Haber




