Թուրքիայի քաղավիացիայի գլխավոր վարչության և Կանադայի տրանսպորտի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Կողմերը մտադիր են զարգացնել հարաբերությունները քաղավիացիայի ոլորտում և մեծացնել ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների հաճախականությունը։
Նախատեսվում է, որ կնքված հուշագրով կամրապնդվեն Թուրքիայի ու Կանադայի առևտրային և լոգիստիկ հարաբերությունները։ Մինչ այս երկու երկրների միջև իրականացվում էր շաբաթական 12 թռիչք, իսկ այժմ նախատեսվում է դրանց թիվը հասցնել 21-ի։
Աղբյուր՝ Airlinehaber.com










