• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
11 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Հունաստանն ու Թուրքիան վիճում են «իշքեմբե» ապուրի մշակութային պատկանելիության շուրջ

15:20, 14 Մայիս 2026
- Միջազգային, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Հունաստանի Սալոնիկ քաղաքի ռեստորանի սեփականատերներից մեկը՝ Դիմիտրիս Ցարոհասը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին «իշքեմբե» կոչվող ապուրը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցելու համար։ Նշենք, որ ապուրը պատրաստվում է ոչխարի կամ կովի ստամոքսից։ Թուրքերն ու հույներն այն համարում են իրենց ավանդական ուտեստը։ ՅՈՒՆԵՍԿՕ դիմելուց հետո ապուրի հետ կապված լարվածությունը թեժացել է երկրների միջև։

Նշենք, որ հույների մոտ «իշքեմբե» ապուրը հայտնի է «պացա» անունով և նրանք պնդում են, որ ապուրի մասին հիշատակումները հանդիպում են Հոմերոսի «Ոդիսական» պոեմում։ Իսկ թուրքական ռեստորանատեր Ալի Թուրքմենն էլ նշել է, որ հույները նույն կերպ են գործում ինչպես դա արեցին փախլավայի դեպքում։ Ըստ նրա՝ հույներն այդ ապուրն էլ են ուզում սեփականաշնորհել, բայց իշքեմբեն յուրահատուկ բան է թուրքերի համար։

Թուրքական լրատվամիջոցները նույնպես մեղադրում են հարևան երկրին ուտեստը «սեփականացնելու» մեջ։ Թուրքերն էլ իրենց հերթին են նշում, որ «իշքեմբե» ապուրի մասին հիշատակումներ կան պահպանված Էվլիյա Չելեբիի «Սեյահաթնամեում» (Ուղեգրությունում), որտեղ նշվում է, որ այդ ուտեստն իրենց երկրում ունի առնվազն 400 տարվա պատմություն։

Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ նման «խոհանոցային» պայքար եղել է նաև թուրքական սուրճի և հունական սուրճի, յոգուրտի, ջաջըքի ու ձաձիկի, թփով տոլմայի և փախլավայի դեպքում։

Աղբյուր՝ Diken

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայի ուսուցիչները բոյկոտում են Էրդողանի լուսանկարները

10.07.2026

Միջնակարգ դպրոցներից մեկի ուսուցիչը սոցցանցում գրել է. «Քաղաքականությունը դպրոցներ մի՛ բերեք»:

Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին

10.07.2026

Կողմերը պատրաստվում են հուշագիր ստորագրել:

Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը

10.07.2026

Վանդալիզմն իրականացրած անձը կալանավորվել է 48 ժամը չլրացած։

Next Post

Թուրքիայի ԿԲ-ն գնաճի հրապարակել է գնաճի մասին հերթական զեկույցը

67

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır