Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Նախագահները քննարկել են Թուրքիա-Իրան երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։
Էրդողանը զրույցի ընթացքում նշել է, որ տարածաշրջանում շարունակվող հակամարտության պատճառով Քուրբան Բայրամ (Զոհաբերությա տոն) տոնը դիմավորում են տխուր տրամադրությամբ, և ընդգծել է, որ հավատում է՝ Իրանի ժողովուրդը կհաղթահարի դժվար ժամանակները։
Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Թուրքիան եղբայրական երկրների հետ միասին աշխատում է խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ և շարունակելու է ցուցաբերել ցանկացած աջակցություն, որպեսզի բանակցությունները դրական արդյունք տան։ Էրդողանը զրույցի ընթացքում նաև շնորհավորել է Իրանի նախագահին Քուրբան Բայրամի կապակցությամբ։
Աղբյուր՝ Hürriyet








