• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
16 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Ըստ հունական մամուլի՝ Անկարան հաղթում է, Աթենքը՝ ոչ

12:06, 01 Հունիս 2026
- Միջազգային, Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի և տարածաշրջանային նոր վերադասավորումների համատեքստում հունական մամուլն անդրադարձել է Թուրքիայի աճող աշխարհաքաղաքական ազդեցությանը:

Հունական «Militaire» կայքում հրապարակված վերլուծական հոդվածում քաղաքական մեկնաբան Վասիլիս Լիկոսը նշել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ/Իսրայել-Իրան հակամարտության գլխավոր շահառուն ոչ թե Վաշինգտոնը, Թեհրանը կամ Թել Ավիվն են, այլ՝ Անկարան, որը կարողանում է երկխոսության խողովակները բաց պահել բոլոր կողմերի հետ: Իսկ Աթենքն այս նոր իրողությունների ֆոնին մնացել է լուռ դիտորդի դերում:

Ըստ հոդվածի՝ Թուրքիան շարունակում է անփոխարինելի մնալ ՆԱՏՕ-ի համար, օգտակար՝ Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար և անհրաժեշտ՝ Մերձավոր Արևելքում ցանկացած միջնորդական առաքելության համար:

Նշվում է նաև, որ Անկարան չի հրաժարվել «Կապույտ հայրենիք» (Mavi Vatan) հայեցակարգից, Էգեյան ծովի, Արևելյան Միջերկրականի և Կիպրոսի վերաբերյալ իր ռազմավարությունից: Այլ դերակատարների հյուծման ֆոնին Թուրքիան «ոսկե հնարավորություն» ունի տարածաշրջանի անփոխարինելի ուժը դառնալու համար:

Լիկոսը զգուշացնում է Աթենքին, որ մեծ տերությունները գործում են ոչ թե ըստ արդարության, այլ ըստ սեփական շահերի: «Որքան էլ դա դաժան հնչի Հունաստանի համար, Արևմուտքն այժմ ավելի շատ է սիրում Թուրքիային»,- գրում է հեղինակը:

Հունական կողմի համար իրական վտանգն այն է, որ Անկարան վերածվում է գերիշխող խաղացողի Կովկասից մինչև Լիբիա, Սիրիայից մինչև Արևելյան Միջերկրական, մինչդեռ Հունաստանը բախվում է տնտեսական ու էներգետիկ լուրջ խնդիրների, և միջազգային հանրության ուշադրությունը հեռանում է Աթենքից:

Աղբյուր՝ Milliyet

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայի օդային տարածքով յուրաքանչյուր 14 վայրկյանը մեկ ինքնաթիռ է անցնում

16.07.2026

Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում ներքին, արտաքին և տրանզիտային չվերթերի ընդհանուր թիվը Թուրքիայում հասել է 1.113.986-ի

Թուրքիայի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Կիպրոս կղզու վերաբերյալ

16.07.2026

«Ավելի քան կես դար Թուրքիաի ԶՈՒ-ն մնում է խաղաղության, անվտանգության և կայունության երաշխիքը Կիպրոսում»:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը 191 մլն դոլարի եկամուտ է ապահովել Թուրքիային

16.07.2026

Հուլիսի 7-ից 8-ն Անկարա էր այցելել 7000 օտարերկրացի: Նրանց կացության համար օգտգործվել էր 23 հյուրանոց:

Next Post

Թուրք փորձագետ. «Մի օր Իսրայելն անպայման կբախվի Թուրքիայի հետ»

68

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır