• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
4 Նոյեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

ԵԽ պատգամավոր. «Թուրքիայում իրավունքի գերակայությունն անկում է ապրում»

15:21, 16 Հունիս 2026
- Իրավական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Եվրոպական խորհրդարանը (ԵԽ) քննարկում է Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցի նախագիծը, որն աչքի է ընկնում պաշտոնական Անկարայի հասցեին հնչած բավականին կոշտ ձևակերպումներով։ Իսպանացի պատգամավոր Նաչո Սանչես Ամորի կողմից պատրաստված փաստաթուղթը վերջնական քվեարկության կդրվի հունիսի 17-ին։

Զեկույցի նախագծից առանձնանում են հետևյալ հիմնական ուղղությունները.

ԵԽ-ն ափսոսանք է հայտնում Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների ստացման բարդությունների հարցում, սակայն միևնույն ժամանակ մեղադրում է թուրքական կառավարությանը՝ անհայտ քանակությամբ հատուկ ծառայողական անձնագրեր չարաշահելու և դրանք անօրինական նպատակներով օգտագործելու մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ Թուրքիայում իրավունքի գերակայությունը շարունակում է հետընթաց ապրել, իսկ դատարանները գործում են երկակի ստանդարտներով՝ իշխանության կողմնակիցների հանդեպ ցուցաբերելով այլ, իսկ ընդդիմության հանդեպ՝ բոլորովին այլ մոտեցում։ Խիստ քննադատության է ենթարկվել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ դատական պրոցեսը, ինչպես նաև ընդդիմադիրներ Օսման Քավալայի ու Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռները չկատարելը։

Վերջին 5 տարում առաջին անգամ «ԵԽ»-ն իր զեկույցում առանձնակի շեշտում է Թուրքիայի աշխարհիկ հիմքերի խարխլման վտանգը՝ մտահոգություն հայտնելով, որ կրթության, մեդիայի և քաղաքական խոսույթի միջոցով հանրությանը պարտադրվում է կրոնական օրակարգ։

Զեկույցում 1-ին անգամ հնչում է կոնկրետ անուն. ԵԽ-ն կոչ է անում ԵՄ-ին սառեցնել Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքի (Ստամբուլի նախկին գլխավոր դատախազ) ակտիվները՝ դեմոկրտական հետընթացի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար։

Դրական կետերի թվում զեկույցն արձանագրում է Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) լուծարմանն ուղղված քայլերը, թեև նշվում է, որ հապաղումը գործընթացը դարձնում է խոցելի։ Գնահատվել է նաև Թուրքիայի դերը փախստականների ընդունման և տարածաշրջանային անվտանգության (ՆԱՏՕ-ի համատեքստում) հարցերում։

ԵԽ-ն վերահաստատել է իր դիրքորոշումը՝ Թուրքիայից պահանջելով հրաժարվել Կիպրոսի հիմնախնդրի լուծման «երկու պետության» մոդելից։

Աղբյուր՝ Bir Gün

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքական նոր զրահամեքենան հանձնվել է շահագործման

04.11.2026

Զրահամեքենան նախագծվել է -32-ից մինչև +55 աստիճան կլիմայական պայմաններում աշխատելու համար։

Ախուրիկի և Ղարիբջանյանի բնակիչները՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին

04.11.2026

Հայ և թուրք լրագրողներն անանուն հարցում են անցկացրել սահմանամերձ գյուղերում։

Թուրքիան և Ս․ Արաբիան մրցակցում են Սիրիայում ազդեցության համար

04.11.2026

Սիրիայում Անկարայի ներգրավվածությունն ունի տեխնիկական և ինստիտուցիոնալ բնույթ։

Next Post

Թուրքիայի օդուժը կհամալրվի է 780 մլն եվրոյի նոր ՀՕՊ համակարգերով

8

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır