Շվեյցարական «UBS» ֆինանսական հոլդինգը զեկույց է հրապարակել, որտեղ ներկայացվել է աշխարհում ունեցվածքի բաժանման վերաբերյալ վերջին տվյալները: Ըստ այդմ՝ Թուրքիան հայտնվել է 2-րդ տեղում՝ դոլարային արժողությամբ միլիոնատերների թվի ամենաարագ աճով:
Նշվում է, որ 2025-ին 2024-ի համեմատ դոլարային միլիոնատերների թիվը Թուրքիայում աճել է 6.4 տոկոսով՝ հասնելով շուրջ 93.000-ի: Հակտապես ընդգծվում է, որ այդ աճը բնորոշ է ոչ միայն Թուրքիային՝ այլ առհասարակ, աշխարհում միլիոնատերների թիվն ընդհանուր առմամբ աճել է:
Ըստ այդմ՝ 2025-ին ամբողջ աշխարհում մասնավոր ոլորտի կարողությունն աճել է 10.8 տոկոսով, ինչի արդյունքում միլիոնատերների թիվն աշխարհում հասել է 1 միլիոնի:
Աղբյուր՝ Ekonomim








