«Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (PKK), որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, զենքը վայր դնելու և լուծարվելու որոշումից հետո, լքել է Իրաքի հյուսիսում գտնվող իր մի շարք հենակետեր։ Թուրքական անվտանգային աղբյուրները հաստատել են, որ զինյալները հեռացել են Թուրքիայի սահմանին մոտ գտնվող Գարա լեռան «Սիյանի» ճամբարից և «Բահար Թեփե» շրջանից։
«Սիյանի» ճամբարում 2021-ին «ՔԲԿ»-ի զինյալների կողմից սպանվել էր 2013-ին առևանգված Թուրքիայի 12 ուժային և Իրաքի 1 քաղաքացի։
Գարա լեռը հանդիսանում էր կառույցի ամենակարևոր հենակետերից մեկը, որտեղից համակարգվում էին Թուրքիայի տարածքում իրականացվող գործողությունները։ Ստորգետնյա թունելներով պատված այս ճամբարում գործում էին զինյալների պատրաստման «Ապոլոն» և «Ալի Չիչեք» ակադեմիաները, ինչպես նաև ինքնաշեն պայթուցիկների ու ԱԹՍ-ների պատրաստման լաբորատորիաներ, դերձակատներ և բանտեր, որտեղ պահվում էին պատանդները։
Աղբյուր՝ Kronos









