• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
7 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թրամփ. «Չէի մասնակցի գագաթնաժողովին, եթե Էրդողանը չլիներ»

18:11, 07 Հուլիս 2026
- Միջազգային, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Անկարայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին։ Թրամփը շեշտել է, որ Թուրքիան կարևոր դեր ունի դաշինքում ուև կարևորել է երկկողմ բարեկամությունը։

Նա մասնավորապես նշել է.

«Ես չէի մասնակցի այս գագաթնաժողովին, եթե նախագահը (Էրդողանը) չլիներ»։

Անդրադառնալով Էրդողանի հետ իր բարեկամությանը՝ Թրամփը գոհունակություն է հայտնել ընդունելության համար և նշել.

«Շատ շնորհակալ եմ։ Ինչպես բոլորը գիտեն և ինչպես գրվել է, մենք շատ լավ ընկերներ ենք։ Նախագահը շատ լավ աշխատանք է կատարում։ Նա դիմավորեց մեզ օդանավակայանում։ Եվ կա նաև իմ անունով կոչված շենք. դա շատ հաճելի բան է։ Մենք դա տեսանք այստեղ գալու ճանապարհին։ Նա մեծ առաջնորդ է, առաջնորդ, որը հարգված է ամբողջ աշխարհում։ Մենք հիանալի քիմիա ենք ունեցել սկզբից ի վեր, մենք շատ լավ հարաբերություններ ունենք»,- նշել է Թրամփը։

Թրամփը, գնահատելով Թուրքիայի ռազմարդյունաբերությունը և ռազմական կարողությունները, հայտնել է, որ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան դարձել է շատ ուժեղ երկիր ռազմական առումով։ Մարդիկ գիտեն, թե որքան ուժեղ է Թուրքիան. նրանց սարքավորումները, նրանց զինվորները հիանալի են։

«Լավն այն է, որ մեր հարաբերությունները Թուրքիայի հետ իսկապես գովասանքի են արժանի, և մեր հարաբերությունները միշտ լավ են եղել։ Ես մեծ հարգանք ունեմ նախագահի նկատմամբ։ Եվ դա կլինի երկու երկրների օգտին»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Խոսելով Էրդողանի հետ քննարկվելիք թեմաների մասին՝ Թրամփը հայտնել է, որ կխոսեն առևտրի, ռազմական ոլորտի ու նաև Իրանի մասին։

Աղբյուր՝ TRT Haber

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայի փոխնախագահն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը

07.07.2026

Յըլմազը նշել է, որ Թրամփն ու Էրդողանը կքննարկեն նաև Հարավային Կովկասի հարցը։

Թուրքիայում ինքնաթիռները 60 ժամ անընդմեջ կապահովեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի անվտանգությունը

07.07.2026

Ինքնաթիռը վաղ նախազգուշացում կտրամադրի Թուրքիայի օդային տարածքին մոտեցող ցանկացած անհայտ ինքնաթիռի մասին։

Էրդողանը հանդիպել է Կանադայի և Ֆինլանդիայի ղեկավարների հետ

07.07.2026

Թուրքիայի նախագահը շեշտել է ռազմարդյունաբերության ոլորտում կապերի խորացման անհրաժեշտությունը։

66

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır