• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
15 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Հունգարիայի վարչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել

18:13, 14 Հուլիս 2026
- Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Հունգարիայի նորընտիր վարչապետ Պետեր Մադյարը (Péter Magyar) սոցցանցի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի կողմից իրեն ուղարկված 90 մանգոներին և զուգահեռներ անցկացնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստացած նվերի հետ:

Մադյարը մասնավորապես իր աշխատասենյակից մանգոներով լուսանկար է հրապարակել և գրել.

«Ոչ բոլորն են որպես նվեր ատրճանակ տալիս: Պատմական օրվա վերջում աշխատասենյակումս ինձ հաճելի անակնկալ էր սպասվում: Պակիստանի վարչապետից որպես նվեր ստացանք 90 մանգո: Մեկ ժամվա ընթացքում միայն մի քանիսը մնացին: Շնորհակալություն»:

Հունգարիայի կառավարության ղեկավարն այս գրառմանը կցել է նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Էրդողանի տված նվերի մասին իր նախորդ հրապարակումը, որում այն որակել էր «արտասավոր»։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-8-ն Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահը մասնակից առաջնորդներին նվիրել էր հատուկ իրենց անուններով պատրաստված «Gümüşay .357 Magnum» մոդելի թուրքական ատրճանակներ և վեցական մարտական փամփուշտ:

Միջազգային մամուլում լայնորեն քննարկվեց այն փաստը, որ ՆԱՏՕ-ի առաջնորդներից շատերը անվտանգության նկատառումներից ելնելով չեն կարողացել այդ զենքերն անձամբ տանել իրենց երկիր:

Աղբյուր՝ Medyascope

Ենթաբաժնի վերջին լուրերը

Ավարտվել է Վանա լճում տառեխի որսի արգելքը

15.07.2026

Էնդեմիկ ձկնատեսակի անվտանգ ձվադրումն ապահովելու համար ներգրավվել են ուժային կառույցներ:

Սև ծովում հարձակման է ենթարկվել թուրքական ընկերությանը պատկանող նավ

15.07.2026

Նավում եղել է 11 ադրբեջանցի, որից 10-ը տարհանվել է, իսկ նավապետի որոնման աշխատանքները շարունակվում են:

Touristic sightseeing ships in istanbul city, Turkey.

Թուրքիան աշխարհի ամենաշատ այցելվող 4-րդ երկիրն է

15.07.2026

Ուսումնասիրվել է 15 երկիր, որոնք վերջին 6 տարում ունեցել են ամենաշատ այցելուները։

Next Post

Թուրքիան դատապարտել է հութիների հարձակումը Սաուդիան Արաբիայի վրա

68

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır