Հրապարակվել է «Աշխարհի ամենամեծ տարածք ունեցող 50 երկրների» ցանկը, որը կազմվել է երկրի ընդհանուր մակերեսի՝ ցամաքային ու ջրային տարածքի հիման վրա:
Նշվում է, որ երկրների զբաղեցրած տարածքը պարզապես քարտեզի վրա սահմանային գծերի հարց չէ, այն համարվում է համաշխարհային խոշոր գործոններից մեկը՝ տնտեսական ներուժի, գյուղատնտեսական հողերի, աշխարհաքաղաքական ազդեցության և ռազմավարության առումով։
Աշխարհի ամենամեծ տարածք ունեցող երկրների ցանկը՝
1. ՌԴ – 17 մլն 098.242 կմ²
2. Կանադա – 9 մլն 984.670 կմ²
3. Չինաստան – 9 մլն 596.960 կմ²
4. ԱՄՆ – 9 մլն 525.067 կմ²
5. Բրազիլիա – 8 մլն 515.767 կմ²
6. Ավստրալիա – 7մլն 692. 024 կմ²
7. Հնդկաստան – 3 մլն 287.590 կմ²
8. Արգենտինա – 2 մլն 780.400 կմ²
9. Ղազախստան – 2 մլն 724.900 կմ²
10. Ալժիր- 2 մլն 381.741 կմ²
Հիշյալ ցանկում ընդգրկված է նաև Թուրքիան՝ զբաղեցնելով 36-րդ տեղը (783.562 կմ²):
Աղբյուր՝ Sabah




