• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
21 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիան ակտիվացնում է արտաքին առևտրային քաղաքականությունը

15:33, 21 Հուլիս 2026
- Տնտեսական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի առևտրի նախարարությունը տվյալներ է հրապարակել 2026-ի 1-ին կեսին արտաքին առևտրի և ներդրումային միջավայրի ընդլայնմանն ուղղված աշխատանքների մասին։ Ըստ այդմ՝ 6 ամսում թուրքական կողմը 57 երկրի հետ իրականացրել է 152 բարձրաստիճան հանդիպում՝ նպատակ ունենալով դուրս գալ նոր շուկաներ և ամրապնդել դիրքերը գլոբալ առևտրային ցանցում։

Նշվել է, որ ակտիվորեն գործարկվել են ազատ առևտրի (STA), արտոնյալ առևտրի (TTA) համաձայնագրերի, ինչպես նաև համատեղ տնտեսական և առևտրային հանձնաժողովների (JETCO/KEK) ձևաչափերը։

Մասնավորապես Անկարայում կայացել է Մեծ Բրիտանիայի հետ գործող համաձայնագրի արդիականացման բանակցությունների 5-րդ փուլը։ Համաձայնություն է ձեռք բերվել Կանադայի և Կոստա Ռիկայի հետ «STA» բանակցություններ սկսելու շուրջ, իսկ Ադրբեջանի և Ուզբեկստանի հետ ընդլայնվել են Արտոնյալ առևտրի (TTA) շրջանակները։

Երկկողմ հանդիպումներ են անցկացվել Սաուդյան Արաբիայի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Սերբիայի, Կոսովոյի, Հյուսիսային Մակեդոնիայի, ԱՄԷ-ի, Իրաքի, Իրանի, Քաթարի, Քուվեյթի, Օմանի և Սիրիայի ներկայացուցիչների հետ։

Մեծ Բրիտանիայի հետ ստորագրվել է «Լիազորված տնտեսական օպերատորների փոխադարձ ճանաչման» համաձայնագիր, Հունգարիայի հետ հեշտացվել են տարանցիկ փոխադրումների և վիզաների տրամադրման պայմանները, իսկ Սիրիայի հետ ստորագրվել է էներգետիկայից մինչև բանկային ու շինարարական ոլորտներն ընդգրկող լայնածավալ արձանագրություն։

Հորմուզի նեղուցում տեղի ունեցող զարգացումների ֆոնին թուրքական կողմը հատուկ ուշադրություն է դարձրել տարածաշրջանի երկրների հետ այլընտրանքային առևտրային երթուղիների, լոգիստիկայի և մատակարարման շղթաների ամրապնդմանը։

Թուրքիայի առևտրի նախարարությունը մտադիր է առևտրային դիվանագիտության ակտիվ քաղաքականությունը շարունակել նաև տարվա 2-րդ կեսին։

Աղբյուր՝ Trt Haber

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայի ամենաարտասովոր սահմանը

21.07.2026

Բարթընի և Քասթամոնուի լողափը կտրող գետակը հանգստացողներին թույլ է տալիս մի քանի քայլով մի նահանգից անցնել մյուսը։

Վրաստանն Ադրբեջանի հետ կիրառում է Թուրքիայի հետ արդեն փորձած համակարգը

21.07.2026

Երկու երկրների վերջնական նպատակն է հրաժարվել թղթային փաստաթղթերից և անցնել էլեկտրոնային ձևաչափի։

Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է S-400-ներից և F-35-ի ծրագրից

21.07.2026

Յաշար Գյուլերը հայտնել է, որ վերջին շրջանում Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ձևավորվել է ավելի կառուցողական երկխոսության մթնոլորտ։

68

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır