• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
24 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Կոմիտասի պատմական ձայնը նոր շնչով․ Պոլսահայ երգչուհի Սիբիլը՝ իր նախագծի մասին

11:33, 24 Հուլիս 2026
- Գլխավոր, Հարցազրույց, Մշակույթ, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Պոլսահայ երգչուհի Սիբիլը երաժշտական պատմության մեջ առանձնահատուկ տեղ զբաղեցնող իր նոր նախագծով միևնույն ստեղծագործության մեջ միավորվել է Կոմիտաս վարդապետի՝ ավելի քան մեկ դար առաջ ձայնագրված պատմական ձայնի հետ։ Արհեստական բանականության կիրառմամբ կյանքի կոչված «Արորն ու Տատրակը» նախագիծն ուշադրության է արժանանում ոչ միայն հայկական երաժշտական ժառանգության պահպանման, այլև ապագա սերունդներին այն փոխանցելու տեսանկյունից։

Երգչուհի Սիբիլը Ermenihaber.am-ի հետ զրույցում անդրադարձել է 6 տարվա աշխատանքի արդյունք հանդիսացող այս նախաձեռնության, Կոմիտասի ձայնի հետ «դուետ» կատարելու ընթացքում ապրած զգացումների և արվեստում արհեստական բանականության (ԱԲ) դերի մասին։

– Ձեր վերջին տեսահոլովակը, որտեղ դուետ եք կատարում Կոմիտասի պատմական ձայնագրության հետ, մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Ինչպե՞ս ծնվեց այս արտասովոր նախագծի գաղափարը։

– Մոտ 6 տարի առաջ պատահաբար լսեցի «Արորն ու Տատրակը» ստեղծագործությունը հենց Կոմիտասի կատարմամբ։ Այն լսելուն պես ակամայից մտածեցի. «Երանի կարողանայի այս ստեղծագործությունը կատարել Կոմիտաս վարդապետի ձայնի հետ միասին»։ Այդ գաղափարը ծնվեց բացառապես ներքին զգացողությունից։ Այդ պահին ծնված երազանքը տարիների ընթացքում վերածվեց այս նախագծի։

– Ի՞նչ նշանակություն ուներ Ձեզ համար զգացմունքային և ստեղծագործական առումով ավելի քան հարյուր տարի առաջ ձայնագրված Կոմիտասի ձայնի հետ նույն ստեղծագործության մեջ հանդես գալը։

– Դա ինձ համար միաժամանակ և՛ չափազանց հուզիչ, և՛ առաջին հայացքից անհնարին թվացող փորձառություն էր։ Ձայնագրման ընթացքում մեծ պատասխանատվություն էի զգում։ Օրեր շարունակ աշխատեցի, որպեսզի արժանի լինեմ Կոմիտասի անկրկնելի ու անգնահատելի ձայնին, նրա մեկնաբանությանը և թողած ժառանգությանը։ Ստեղծագործությունը նաև տեխնիկական առումով բավական բարդ էր։ Իմ մեկնաբանությունը ներառելիս փորձել եմ հնարավորինս ճշգրիտ փոխանցել նրա ձայնային նրբերանգներն ու արտահայտչականությունը։

– Այս նախագծում կիրառվել են նաև արհեստական բանականության հնարավորությունները։ Ինչպե՞ս եք գնահատում դրա կիրառումը մշակութային ժառանգության պահպանման և արվեստի ոլորտում։ Ձեր կարծիքով՝ ապագայում նման նախագծերն ավելի՞ լայն տարածում կստանան։

– Կարծում եմ՝ ԱԲ-ն կարող է օգտակար գործիք լինել, քանի դեռ այն չի ստվերում մարդու աշխատանքն ու արվեստագետի ստեղծագործական ներդրումը։ Այս նախագծում ևս վաղուց կյանքից հեռացած արվեստագետին տեսողականորեն կենդանացնելու համար առանց ԱԲ-ի

աջակցության հնարավոր չէր լինի։ Այսօր այն շատ արագ տարածվում է տարբեր ոլորտներում, իսկ թե ապագայում ինչ զարգացում կունենա, ցույց կտա ժամանակը։

– Այս նախագծից հետո նախատեսո՞ւմ եք հայկական երաժշտական ժառանգությունը նոր տեխնոլոգիաների հետ համադրող այլ նախաձեռնություններ։

– Այս աշխատանքը նոր է հրապարակվել, և այժմ իմ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է դրա ճանապարհը հանդիսատեսի հետ կիսելու վրա։ Այդ պատճառով դեռ չեմ հասցրել մտածել նոր նախագծերի մասին։ Սակայն ապագայում միշտ բաց եմ հայկական երաժշտական ժառանգությանը նպաստող իմաստալից նախաձեռնություններ իրականացնելու համար։

Հայ ազգային երաժշտական դպրոցի հիմնադիր համարվող հոգևորական, երաժշտագետ, կոմպոզիտոր, խմբավար և երգչախմբի ղեկավար Կոմիտաս վարդապետի ձայնը ավելի քան մեկ դար անց հասանելի է դարձել ունկնդիրներին։ Քյութահիայում ծնված Կոմիտասը (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) հայկական երաժշտության ամենանշանավոր դեմքերից մեկն է։ Որպես բազմակողմանի երաժշտագետ՝ նա հավաքագրել է տարածաշրջանի տարբեր ժողովուրդների և լեզուների երաժշտական նմուշներ՝ ներառյալ նաև ազանը (մուսուլմանների հերթական աղոթքի հրավեր), ստեղծել բազմաթիվ մշակումներ ու հեղինակային գործեր՝ ձևավորելով հազարավոր ստեղծագործություններից բաղկացած բացառիկ երաժշտական ժառանգություն։

Ստամբուլում ծնված Սիբիլը երաժշտական ուղին սկսել է Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց եկեղեցու երգչախմբում։ 2010-ին լույս տեսավ նրա առաջին՝ ամբողջությամբ հայերեն երգերից կազմված «Sibil» ալբոմը, որի ստեղծմանը մասնակցել են հայտնի երաժիշտներ Ջենք Թաշքանը, Մերջան Դեդեն և Գյոքսել Բաքթագիրը։ Ալբոմում ընդգրկված «Նամակ» երգը դարձավ Թուրքիայում նկարահանված և հրապարակված առաջին հայալեզու տեսահոլովակը։ 2014 թվականին նա ներկայացրեց իր երկրորդ՝ «Սեր» ալբոմը։

Սիբիլը նաև նախաձեռնել է «Melody for Harmony» («Մեղեդիների ներդաշնակություն») նախագիծը, որի նպատակն էր երաժշտության միջոցով մշակութային կամուրջ ստեղծել Հայաստանի և Թուրքիայի միջև՝ մեկ բեմում համախմբելով թուրք և հայ երաժիշտների։ Նախագծի շրջանակում համերգներ անցկացվեցին 2015 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Երևանում, և դեկտեմբերի 22-ին՝ Ստամբուլում։

Միջազգային բազմաթիվ մրցանակների արժանացած Սիբիլը «Armenia Music Awards»-ում ճանաչվել է «Կախարդական ձայն» անվանակարգի հաղթող, ինչպես նաև երկու անգամ արժանացել է Հայաստանի պետական երաժշտական մրցանակաբաշխության «Սփյուռքում հայկական երաժշտության տարածման և պահպանման առաքելություն» հատուկ մրցանակին։

Աղբյուր՝ Ermenihaber.am

Հեղինակ՝ Էլեն Քոքչյան

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է իսրայելցի նախարարի այցն Ալ-Աքսա մզկիթ

24.07.2026

Նշվում է, որ նման գործողությունները խախտում են Երուսաղեմի սրբավայրերի պատմական և իրավական կարգավիճակը։

Նուսայբին-Ղամիշլի մաքսակետը բացելու աշխատանքներն արագացվել են

24.07.2026

Այս մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը:

Թուրք օդաչուները կվերապատրաստվեն Մեծ Բրիտանիայում

23.07.2026

Վերջիններս փորձառություն ձեռք կբերեն «Eurofighter» կործանիչները վարելու համար:

68

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır