Թուրքիայի Մալաթիա նահանգի Յեշիլյուրթ շրջանում ենթակառուցվածքային աշխատանքների ժամանակ տեղի ունեցած փլուզման հետևանքով 2 բանվոր է մահացել։ Դեպքը գրանցվել է Իքիզջե թաղամասում, որտեղ աշխատանքներ իրականացնող բանվորները մնացել են փլուզված հողաշերտի տակ։
Ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական, ժանդարմերիայի և առողջապահական ծառայությունների խմբեր։ Իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում բանվորների մարմինները դուրս են բերվել հողի տակից, սակայն վերջիններիս կյանքը փրկել չի հաջողվել։
Աղբյուր՝ Rudaw




