Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին ցավակցական ուղերձ է հղել Էսքիշեհիրում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված զինծառայողների մահվան կապակցությամբ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Հասանովը ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին՝ նշելով, որ նրանց մահվան լուրը խորապես վշտացրել է իրենց։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ի գիշերը Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Թեփեբաշը շրջանում ուսումնական թռիչքի ընթացքում կործանվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող AS-532 տիպի ռազմական ուղղաթիռը։ Վթարի հետևանքով մահացել է 5 զինծառայող։
Աղբյուր՝ Sabah




