• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
27 Օգոստոս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիան «անհավատների երկիր» անվանած դասախոսի նկատմամբ հետաքննություն է սկսվել

12:57, 27 Օգոստոս 2026
- Հանրային, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան համալսարանը (RTEÜ) հայտարարել է, որ հետաքննություն է սկսել համալսարանի դասախոս, պրոֆեսոր Յավուզ Քյոքթաշի նկատմամբ, որը Թուրքիան անվանել է «անհավատների երկիր» (գյավուր, քյաֆիր)։

Իսլամագիտության ֆակուլտետի Իսլամի հիմնարար գիտությունների բաժնում աշխատող Քյոքթաշը սոցիալական ցանցում գրել էր․

«Նախկինում կարծում էի, որ Թուրքիան, թեև իսլամական պետություն չէ, այնուամենայնիվ իսլամական երկիր է։ Սակայն այսօր Ռիզեի փողոցներում տեսածից հետո համոզվեցի, որ սա ոչ թե իսլամական, այլ անհավատների երկիր է։ Ինչպիսին Ամերիկան է, այդպիսին էլ Թուրքիան է։ Մինարեթներից ազանի հնչելը իրավիճակը չի փոխում»։

RTEÜ-ի ռեկտորատը հայտնել է, որ Քյոքթաշի հրապարակման առնչությամբ հետաքննություն է սկսվել՝ ընդգծելով, որ նրա գրառումն արտահայտում է միայն դասախոսի անձնական տեսակետներն ու գնահատականները և չի ներկայացնում համալսարանի պաշտոնական դիրքորոշումը։

Համալսարանը նշել է, որ հասարակական միասնությունը, փոխադարձ հարգանքը և տարբերությունների նկատմամբ ներառական մոտեցումն իր հիմնարար արժեքներից են, և որ համալսարանը դեմ է ցանկացած պառակտող ու օտարող խոսույթի։

Քյոքթաշը պարզաբանելով իր գրառումը, գրել է, որ իր հրապարակումն արտահայտում է միայն անձնական կարծիք։ Նա նշել է, որ «անհավատ» բառը կիրառելով՝ նկատի չի ունեցել կրոնից հեռանալը, այլ՝ «կրոնից որոշակի առումով հեռացումը» և հատկապես հասարակության մեջ նկատվող մերկացման միտումները, որոնցից, նրա խոսքով, «գրեթե բոլոր խելամիտ կանայք դժգոհ են»։

Միաժամանակ նա ընդունել է, որ իր արտահայտությունը դուրս է եկել իր նպատակադրած իմաստի շրջանակից և կարող էր սխալ ընկալվել՝ հավելելով․ «Ցավում եմ»։

Աղբյուր՝ Diken

Ենթաբաժնի վերջին լուրերը

Իսրայելը միայն Թուրքիայից է զգուշանում

27.08.2026

Ըստ Քուրթուլմուշի՝ Իսրայելը տարածաշրջանի համար պարզապես տեսական սպառնալիք լինելուց շատ ավելի հեռու է գնացել։

Հայ ընտանիքները Թուրքիայում մտահոգված են երեխաների կրթությամբ

27.08.2026

Ըստ հայ ծնողի՝ ինքը չի ցանկանում, որ իր երեխաները տեղափոխվեն թուրքական պետական ​​կամ մասնավոր դպրոց։

Թուրքիայի ճնշումներն արդյո՞ք փակեցին քրդական ինքնավարության ուղին Սիրիայում

27.08.2026

SDF/ YPG-ի ինքնալուծարումը և Սիրիայի բանակին ինտեգրումը կարևոր շրջադարձ է Սիրիայի քրդական հարցում։

72

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Դուք արդեն քվեարկել եք։

Ոչ (46%)
46 %
Այո (35%)
35 %
Անկանխատեսելի է (19%)
19 %

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır