• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
25 Նոյեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Թուրքիան «անհավատների երկիր» անվանած դասախոսի նկատմամբ հետաքննություն է սկսվել

12:57, 27 Օգոստոս 2026
- Հանրային
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան համալսարանը (RTEÜ) հայտարարել է, որ հետաքննություն է սկսել համալսարանի դասախոս, պրոֆեսոր Յավուզ Քյոքթաշի նկատմամբ, որը Թուրքիան անվանել է «անհավատների երկիր» (գյավուր, քյաֆիր)։

Իսլամագիտության ֆակուլտետի Իսլամի հիմնարար գիտությունների բաժնում աշխատող Քյոքթաշը սոցիալական ցանցում գրել էր․

«Նախկինում կարծում էի, որ Թուրքիան, թեև իսլամական պետություն չէ, այնուամենայնիվ իսլամական երկիր է։ Սակայն այսօր Ռիզեի փողոցներում տեսածից հետո համոզվեցի, որ սա ոչ թե իսլամական, այլ անհավատների երկիր է։ Ինչպիսին Ամերիկան է, այդպիսին էլ Թուրքիան է։ Մինարեթներից ազանի հնչելը իրավիճակը չի փոխում»։

RTEÜ-ի ռեկտորատը հայտնել է, որ Քյոքթաշի հրապարակման առնչությամբ հետաքննություն է սկսվել՝ ընդգծելով, որ նրա գրառումն արտահայտում է միայն դասախոսի անձնական տեսակետներն ու գնահատականները և չի ներկայացնում համալսարանի պաշտոնական դիրքորոշումը։

Համալսարանը նշել է, որ հասարակական միասնությունը, փոխադարձ հարգանքը և տարբերությունների նկատմամբ ներառական մոտեցումն իր հիմնարար արժեքներից են, և որ համալսարանը դեմ է ցանկացած պառակտող ու օտարող խոսույթի։

Քյոքթաշը պարզաբանելով իր գրառումը, գրել է, որ իր հրապարակումն արտահայտում է միայն անձնական կարծիք։ Նա նշել է, որ «անհավատ» բառը կիրառելով՝ նկատի չի ունեցել կրոնից հեռանալը, այլ՝ «կրոնից որոշակի առումով հեռացումը» և հատկապես հասարակության մեջ նկատվող մերկացման միտումները, որոնցից, նրա խոսքով, «գրեթե բոլոր խելամիտ կանայք դժգոհ են»։

Միաժամանակ նա ընդունել է, որ իր արտահայտությունը դուրս է եկել իր նպատակադրած իմաստի շրջանակից և կարող էր սխալ ընկալվել՝ հավելելով․ «Ցավում եմ»։

Աղբյուր՝ Diken

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայում ամենաշատը ռուսներն են ձեռք բերում անշարժ գույք

24.11.2026

Ռուսներին հաջորդում են իրանցիները, ապա՝ ուկրաինացիներն ու գերմանացիները։

Diyanet İşleri Başkanı Prof. Dr. Ali Erbaş, Ayasofya-i Kebir Camii Şerifi’nde düzenlenen “Kadir Gecesi Özel Programı”na katılarak, milletimiz, İslam alemi ve tüm insanlık için dua etti.

Միլիարդանոց պայմանագիր՝ Էրդողանի համադասարանցուն

24.11.2026

Այա Սոֆիայի վերականգնման մրցույթը հարցեր է առաջացրել թափանցիկության և հնարավոր շահերի բախման վերաբերյալ։

Թուրք կանայք տուրիստներից սովորել են 5-6 լեզու

23.11.2026

Կանանց լեզվական հմտությունները զարգացել են ավանդական կտորե տիկնիկների պատրաստման և վաճառքի շնորհիվ։

Next Post

Շարիֆ. «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին»

9

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır