Միջին միջանցքով և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով Ղազախստանից Թուրքիա հացահատիկ փոխադրելու նոր համաձայնագիր է կնքվել։ Փաստաթղթի համաձայն՝ տրվել է 16.380 տոննայի առաջին պատվերը։ Առաջին փոխադրումը նախատեսվում է իրականացնել հոկտեմբերին Մերսին նահանգի Թարսուս շրջանի Յենիջե կայարան։
Առաջին փոխադրումից հետո նախատեսվում է ամսական փոխադրումների ծավալը հասցնել շուրջ 30.000 տոննայի։ Այս նպատակի իրագործումը կախված կլինի գործառնական պայմաններից և կողմերի միջև աշխատանքային գործընթացներից։
Ակնկալվում է, որ համաձայնագիրը կնպաստի Միջին միջանցքով և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով իրականացվող միջազգային երկաթուղային լոգիստիկայի զարգացմանը։
Աղբյուր՝ gzt.com




