• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
13 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Բարզանի․ «Եթե քրդական հարցը լուծվի, Էրդողանն արժանի է Նոբելյան մրցանակի»

15:25, 13 Հոկտեմբեր 2026
- Ռեգիոն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության նախագահ Նեչիրվան Բարզանին հայտարարել է, որ եթե Թուրքիայում լուծվի քրդական հարցը, ապա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արժանի կլինի Նոբելյան խաղաղության մրցանակի։

Էրբիլում Մերձավոր Արևելքի հետազոտությունների ինստիտուտի (MERI) համաժողովում ելույթով հանդես եկած Բարզանին նշել է, որ նախկինում կասկածներ է ունեցել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) զինաթափման գործընթացի լրջության մասին, բայց Էրդողանի հետ հանդիպումից հետո փոխել է իր կարծիքը։

Նրա խոսքով՝ գործընթացը դանդաղ, բայց ճիշտ ուղղությամբ է ընթանում, և հնարավոր չէ մեկ գիշերում հաղթահարել քառասուն տարվա հակամարտության ու քրդերի ինքնության ժխտման հետևանքները։

«Նա, ով Թուրքիայում կլուծի քրդական հարցը, արժանի կլինի Նոբելյան խաղաղության մրցանակի։ Դա առաջին հերթին վերաբերում է Էրդողանին»,– ասել է Բարզանին։

Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարի 27-ին PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կոչ էր արել կազմակերպությանը վայր դնել զենքերը։ Նույն տարվա հուլիսի 11-ին կազմակերպությունը հայտարարել էր զինաթափման մասին, իսկ հուլիսի 30-ին նրա 30 անդամներ Իրաքի Սուլեյմանիա քաղաքում այրել էին իրենց զենքերը։

Գործընթացի շրջանակում Թուրքիայի խորհրդարանում ստեղծվել է «Ազգային համերաշխության, եղբայրության և ժողովրդավարության հանձնաժողովը», որն ընդունել է գործընթացին վերաբերող համատեղ զեկույց։ Օգոստոսի 10-ին խորհրդարանն ընդունել է նաև PKK-ի զինաթափման գործընթացին առնչվող 12 հոդվածից բաղկացած օրենք։

Հոկտեմբերի 12-ին Թուրքիայի պետական լրատվական գործակալությունը, հղում անելով անվտանգության աղբյուրներին, հայտնել էր, որ PKK-ն արդեն լքել է Իրաքի հյուսիսում տնվող չորս թաքստոց։

Աղբյուր՝ Rudaw

Tags: ԹուրքիաԻրաքքուրդ

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիան աշխարհի ամենահզոր օդուժ ունեցող երկրների 8-նյակում է

13.10.2026

Ամերիկյան «Global Firepower»-ը հրապարակել է 2026 թ. վարկանիշային նոր աղյուսակը։

Իսրայելցի գեներալ. «Իսրայելի համար Թուրքիան է սպառնալիք, ոչ թե Իրանը»

13.10.2026

«Անկարայի գլխավորությամբ ձևավորվող կրակի օղակն արագորեն սեղմվում է Թել Ավիվի շուրջ», - ասել է նա։

Թուրք-ղազախական նոր համաձայնագիր

13.10.2026

Համաձայնագիրը պիտի նպաստի միջազգային երկաթուղային լոգիստիկայի զարգացմանը Միջին միջանցքով։

2

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır