Թուրքիան մտադիր է Ցածր երկրաշուրջ ուղեծրում տեղակայել 198 արբանյակից կազմված լայնաշերտ կապի համակարգ։
Պետական աջակցությամբ իրականացվող ծրագիրը նախատեսվում է ավարտել 2030-ականների սկզբին։ Ակնկալվում է, որ համակարգը կընդլայնի Թուրքիայի հնարավորությունները տիեզերքի միջոցով կապի ապահովման ոլորտում։
Աշխատանքների առանցքում գտնվող ընկերություններից մեկը՝ «ASELSAN»-ը, ներդրումներ է կատարում ոչ միայն արբանյակների մշակման, այլև դրանց հետ կապված վերգետնյա համակարգերի և կապի ենթակառուցվածքների ստեղծման մեջ։
Հաղորդվում է, որ հեռահար զոնդավորման և արբանյակային կապի ոլորտներում ընկերությունը նպատակ ունի ստեղծել համակարգեր, որոնցում տարբեր բաղադրիչներ կաշխատեն միասնական ցանցի շրջանակներում։
Աղբյուր՝ Nefes




