• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
20 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Իսրայելցի նախարարը կոչ է արել ամրապնդել համագործակցությունը Հունաստանի հետ՝ Թուրքիային հակազդելու համար

12:17, 20 Հոկտեմբեր 2026
- Ռեգիոն, Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչն անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային ռազմական հնարավորություներին՝ ուշադրություն հրավիրելով թուրքական նավատորմի հզորության վրա: Նրա խոսքով՝ Իսրայելը պետք է ամրապնդի ռազմավարական համագործակցությունը Հունաստանի հետ։

Սմոտրիչը նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտերիմ հարաբերությունները լուրջ դժվարություն են ստեղծում Իսրայելի համար։ Սմոտրիչի այս հայտարարությունները վերստին օրակարգ են բերել Արևելյան Միջերկրական ծովում ուժերի հավասարակշռության հարցը։

Նախարարը Թուրքիային և Պակիստանին դասել է այն երկրների շարքին, որոնց Իսրայելը պետք է հաշվի առնի անվտանգության պլանավորման ժամանակ։

Սմոտրիչի համոզմամբ՝ Իսրայելի որակական ռազմական գերազանցության պահպանումն առանցքային տեղ ունի ԱՄՆ անվտանգության քաղաքականության մեջ, ուստի պետք է կանխել այն համաձայնագրերը, որոնք կարող են խաթարել այդ առավելությունը։ Նա նաև նշել է, որ Իսրայելը պետք է նվազեցնի ռազմական արդյունաբերության արտաքին կախվածությունը և կարողանա երկարատև պատերազմ վարել սեփական միջոցներով։

Ավելի վաղ իսրայելցի նախարարը դեմ էր արտահայտվել ԱՄՆ-ից Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին։ Հուլիսին նա հայտնել էր, որ Իսրայելը դիվանագիտական քայլեր է ձեռնարկում այդ կործանիչների փոխանցումը կանխելու համար։

Միաժամանակ, թուրքական մամուլում տեղ գտած գնահատականների համաձայն՝ Սմոտրիչի հայտարարությունները չեն նշանակում, որ Իսրայելի ղեկավարությունը Թուրքիայի դեմ նոր ռազմական գործողության որոշում է կայացրել․ դրանք արտացոլում են նախարարի անհատական գնահատականները տարածաշրջանային անվտանգության և դաշինքների քաղաքականության վերաբերյալ:

Աղբյուր՝ Yeni Alanya

Tags: ԱՄՆԹուրքիաԻսրայելՊակիստան

Ենթաբաժնի վերջին լուրերը

Ստամբուլը ո՞րերորդն է աշխարհի ամենամարդաշատ քաղաքների ցանկում

20.10.2026

«World Population Review» հարթակի 2026 թ. տվյալներով՝ աշխարհի ամենամարդաշատ քաղաքների ցանկում դասավորությունը փոխվել է։

Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին

20.10.2026

«Մենք երկիրը հեռու պահեցինք մեր շուրջ ընթացող հակամարտություններից, չենթարկվեցինք սադրանքների և չընկանք թակարդների մեջ»։

Էրդողան․ «Թուրքիան այլևս առաջվանը չէ»

19.10.2026

Թուրքիայի նախագահի կարծիքով՝ նախագահական համալիրը պիտի բաց լինի հանրության համար։

4

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır