Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը այց է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ։
Աբու Դաբիում Թուրքիայի դեսպան Լյութֆուլլահ Գյոքթաշի փոխանցմամբ, Քալընին ընդունել է ԱՄԷ փոխնախագահ Մանսուր բին Զայեդը։
Նշվում է, որ հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄԷ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թահնուն բին Զայեդը և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի ալ-Շամիսին։
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը։
Գյոքթաշը նշել է. «Մենք հավատում ենք, որ ԱՄԷ-ի հետ մեր ռազմավարական գործընկերությունը նշանակալի ներդրում կունենա տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ամրապնդման գործում»։
Աղբյուր՝ Trt Haber




