Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անթալիայում «COP 31»-ի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային հարցեր՝ անդրադառնալով ԱՄՆ-Իրան, ռուս-ուկրաինական հակամարտություններին, Գազայում, Կիպրոսում և Լիբիայում տեղի ունեցած վերջին զարգացումներին։
Էրդողանը նշել է, որ Իրան-ԱՄՆ հակամարտության լարվածության թուլացման ու կոնսենսուի և դիվանագիտության միջոցով խնդիրների լուծման համար Թուրքիան տարածաշրջանի երկրների հետ համատեղ շարունակում է ջանքեր գործադրել։
Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ Էրդողանը նշել է, որ իրենք նաև աշխատում են այդ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ և պատրաստ են աջակցել նոր երկխոսության գործընթացին։
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի արտգործնխարար Հաքան Ֆիդանը, իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության փոխնախագահ և կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը, նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթին Դուրանը։
Աղբյուր՝ Anadolu





