
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։
Նիկոլ Փաշինյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Անթալիայի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Թուրքիայի մշակույթի նախարարի տեղակալ Սերդար Չամը:
Վարչապետն Անթալիայում կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին:
Այցի շրջանակում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ:
Աղբյուր՝ Ermenihaber.am



