Թուրքիայի ոստիկանությունը նոյեմբերի 17-ի առավոտյան ժամը 04։20-ի սահմաններում ներխուժել է թուրքական ընդդիմադիր «Sözcü» մեդիա խմբի շենք։ Ոստիկանններն իրականացրել են խուզարկություն, բերման են ենթարկվել մեդիա խմբի աշխատակիցներ ու ղեկավարներ։
Փակվել են մեդիա խմբի շենք տանող բոլոր ճանապարհները։ «Sözcü» թերթի վերլուծաբան Իսմայիլ Սայմազը հայտնել է, որ հեռուստաընկերության շենքում ևս իրականացվում են խուզարկություններ։ Ըստ նրա՝ բերման են ենթարկվել «Sözcü»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ֆունդա Թունջեր Սըդալըն և նախկին գլխավոր տնօրեն Ասըմ Աքգյունը։ Նշվում է, որ «Sözcü TV»-ի և «Sözcü.com.tr»-ի համար նոր ղեկավար է նշանակվել։
Թուրքական պետական «TRT» լրատվամիջոցը նշում է, որ «Sözcü» մեդիա խմբի սեփականատեր Բուրաք Աքբայիի նկատմամբ «FETÖ»-ի գործով քննություն է իրականացվում։ Նշենք, որ Թուրքիայի կողմից «FETÖ»-ն (Գյուլենական շարժումը) համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ «TRT»-ն նշում է, որ Բուրաք Աքբայի նկատմաբ Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել ու նա մեղադրվում է այդ վերոհիշյալ կազմակրեպությանն անդամակցելու ու ֆինանսովում ստանալու մեջ։
Անդրադառնալով մեղադրական եզրակացության բովանդակությանը՝ դատախազությունը նշել է, որ Բուրաք Աքբայիին մեղադրում են «FETÖ»-ի նպատակներին, տեղեկություններին և հրահանգներին համապատասխան «Sözcü TV»-ն և համանուն թերթը հիմնելու, ինչպես նաև կազմակերպության ղեկավարներից մեկը լինելու մեջ։
Հիշեցնենք, որ նման մեղադրանք Բուրաք Աքբայի նկատմամբ առաջադրվել էր նաև 2016 և 2017-ին։
Աղբյուր՝ Rudaw, TRT Haber





