Թուրքիան և Կատարը փոխադարձ ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ Այդ համաձայնագրի նպատակն է պաշտպանել երկու երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, բարձրացնել համակարգումը անվտանգային ընդհանուր սպառնալիքներին դիմակայելու հարցում ու աջակցել տարածաշրջանային կայունությանը։
Ստամբուլում համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին։ Երկրները մտադիր են ընդլայնել համագործակցությունը ռազմարդյունաբերության, տեխնոլոգիաների զարգացման, արհեստական բանականության, տիեզերական ու արբանյակային համակարգերի համատեղ արտադրության ոլորտներում։
Նշվել է, որ թուրքական ընկերությունները Կատարում իրականացրել են 206 նախագիծ, որի ընդհանուր արժեքը գնահատվում է 20.8 մլրդ դոլար։ Նաև ընդգծվել է, որ Թուրքիան և Կատարը մտադիր են առևտրի ծավալը հասցնել 5 մլրդ դոլարի։
Աղբյուր՝ Sabah





