Թուրքիայի Սամսուն քաղաքի քաղաքապետ Հալիթ Դողանը հայտնել է, որ Մերթ գետի տարածքում նախատեսվում են լայնածավալ փոփոխություններ։ Ըստ քաղաքապետի՝ 170 մլն լիրա (3.37 մլն դոլար) արժողությամբ նախագծի մրցույթն ավարտվել է ու ծրագրում են ստեղծել հատուկ տարածք գոնդոլներով ու նավակնեով ջրային զբոսանքի համար։
Նշենք որ գոնդոլը վենետիկյան ավանդական թիավարական նավակ է ու համարվում է Վենետիկի խորհրդանիշներից մեկը։
Քաղաքապետի խոսքով՝ Մերթ գետի հունի բարեկարգման աշխատանքները շարունակվում են ու նախատեսվում է հնարավորինս ընդլայնել տարածքը։ Բացի այդ այցելուների ու տեղի բնակիչների համար կստեղծվի հանգստի գոտի։
Թուրքական աղբյուրը նշել է, որ Սամսունը կդառնա «Թուրքիայի Վենետիկը»։
Աղբյուր՝ Türkiye gazetesi




