«Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) անդամ երկրները նախատեսում են խորացնել տնտեսական համագործակցությունը՝ ստեղծելով համատեղ զարգացման բանկ։
Նախագիծը նախատեսվում է առաջ մղել Թուրքիայի նախագահության շրջանում։ Նոր բանկը գործելու է ներկայումս գործող Թյուրքական ներդրումային հիմնադրամից անկախ և կարող է հիմնվել Ասիական զարգացման բանկի մոդելի վրա։
Կառույցը կֆինանսավորի անդամ երկրների համատեղ ներդրումային և ենթակառուցվածքային ծրագրերը։ Մասնավորապես, աջակցություն կտրամադրվի Միջին միջանցքի և «Զարգացման ճանապարհի» նախագծերում ներգրավված գործարարներին։
Նշվում է, որ նախաձեռնության նպատակն է ավելացնել անդամ երկրների միջև առևտրաշրջանառությունն ու խթանել տնտեսական կապերը։
Աղբյուր՝ Yeni Şafak




