Թուրքիայում հանգստի թանկացումը սկսել է ազդել ռուս զբոսաշրջիկների ընտրության վրա․ նրանց մի մասը նախընտրում է Եգիպտոսը՝ նույն գումարով ավելի բարձրակարգ հյուրանոցում հանգստանալու հնարավորության պատճառով։
Ինչպես նշում է թուրքական «Yeni Akit» թերթը, ռուս զբոսաշրջիկ Իգորի խոսքով՝ վերջին տարիներին Թուրքիայում հյուրանոցների գները զգալիորեն բարձրացել են։ Եթե նախկինում հանգստի համար նա նախընտրում էր Անթալիան, ապա այժմ նույն բյուջեով Եգիպտոսում կարողանում է մնալ ավելի բարձրակարգ հյուրանոցում։
Նրա խոսքով՝ Թուրքիայում համեստ 4-աստղանի հյուրանոցում հանգստանալու արժեքով Եգիպտոսում կարելի է ընտրել ծովափին գտնվող 5-աստղանի հյուրանոց։
Աղբյուր՝ Yeni Akit




