Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նիստի շրջանակում հանդիպել է Քուվեյթի թագաժառանգ Սաբահ Հալիդ ալ-Սաբահի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Էրդողանը կարևորել է Քուվեյթի և Թուրքիայի միջև բազմաթիվ ոլորտներում, հատկապես առևտրի ոլորտում հարաբերությունների զարգացումը և նշել, որ կշարունակեն աշխատել երկկողմ համագործակցության ամրապնդման ուղղությամբ։
Էրդողանը, անդրադառնալով Պաղեստինի հարցին, կարևորել է, որ իսլամական երկրների կողմից միասնական դիրքորոշում ցուցաբերվի, իսկ պաղեստինյան տարածքներում Իսրայելի իրականացրած գործուղություններն անվանել է ջարդ։ Նա նաև նշել է, որ Գազայում հրադադարի հաստատման համար բանակցությունները պիտի շարունակվեն։
Անդրադառնալով Սիրիային՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ Թուրքիան կշարունակի աջակցություն ցուցաբերել Սիրիային ու կարևորել է այդ երկրի վերակառուցումը, զարգացումը և տարածքային ամբողջականության պահպանումը։
Աղբյուր՝ İhlas Haber Ajansı









