Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Եմենի հութիների կողմից Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի Խալիդ թագավորի անվան միջազգային օդանավակայանի վրա իրականացված հերթական հարձակումը։
Նախարարության հայտարարության մեջ նշվել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակիչների դիտավորյալ թիրախավորումը միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների ակնհայտ խախտում է։
Անկարան ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում և վերահաստատել աջակցությունը Սաուդյան Արաբիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Հարձակումը դատապարտել է նաև Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ/AKP) փոխնախագահ և խոսնակ Օմեր Չելիքը։ Նա նշել է, որ խաղաղ բնակիչների և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը սպառնում է տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը։
Նշվում է, որ հութիների հարձակման հետևանքով Սաուդիան Արաբիայում զոհվել է 12 մարդ, իսկ վիրավորների թիվը հասել է 309-ի։
Աղբյուր՝ Trthaber



